Լուսանկարը՝ Լեռնիկ Հովհաննիսյանի
Սթունիսի գյուղամիջյան եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի Հատուկ անունը
Հայտնի չէ Այլ անվանումներ
Չունի Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 17-րդ դարում և որպես եկեղեցի՝ գործել մինչև 18-րդ դարի կեսերը։ Այնուհետև գյուղը հայաթափվել է, իսկ տեղում հաստատված քրդերն այն օգտագործել են կենցաղային տարբեր նպատակներով։ Խորհրդային տարիներին եկեղեցին վերածվել է պահեստի։
Սկզբնական պատկանելությունը
Սթունիս գյուղ (Տաթևի վանքապատկան գյուղերից էր) Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, խաչքարեր, տապանաքարեր Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Սյունյաց աշխարհի Աղահեճք գավառ (հետագայում մաս է կազմել Քաշաթաղի մելիքության), մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Քաշաթաղի շրջան, Ծիծեռնավանք համայնք, Սթունիս գյուղատեղի։ Հասցե
Արցախի Հանրապետություն, Քաշաթաղի շրջան, Ծիծեռնավանք համայնք, Սթունիս գյուղատեղի։ Տեղագրությունը
Գտնվում է Բերձոր քաղաքից 17 կմ արևմուտք։ Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ծիծեռնավանք գյուղից 5 կմ հյուսիս-արևմուտք՝ Սթունիս գյուղատեղիի հարավային հատվածում։ Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1520 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Աղավնո գետի Սթունիս վտակի ձախ կողմում։ Նկարագրություն
Սթունիս գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Այն պատմական Աղահեճք գավառի բնակավայրերից մեկն է, որը հիշատակվում է Տաթևի վանքին հարկատու գյուղերի ցանկում։ 19-րդ դարում գյուղը բնակեցվել է քրդերով, իսկ գյուղի անվանումը աղավաղվել է՝ վերանվանվելով Սադընլար։ Եկեղեցին գտնվում է գյուղի հարավային կողմում՝ գետի ձախակողմյան բարձրադիր հարթակին։ Հուշարձանը շինարարական արձանագրություն չունի։ Դատելով ճարտարապետական և շինարարական առանձնահատկություններից, ինչպես նաև համեմատելով տարածաշրջանում առկա նույնատիպ թվագրված կառույցների հետ՝ հուշարձանը հնարավոր է վերագրել 17-րդ դարին։
Այն ուղղանկյուն հատակագծով, եռանավ, թաղակապ շինություն է՝ արևելքում կիսաշրջանաձև խորանով և զույգ ավանդատներով։ Բեմը քանդված է, իսկ խորանի հյուսիսային և հարավային պատերին կան մեկական կամարակապ պատրհաններ։ Թաղածածկը հենված է հյուսիսային և հարավային պատերին, ինչպես նաև երկու զույգ սյուներից և արևելյան ու արևմտյան պատերի զույգ որմնասյուներից բարձրացող երկուական կամարների վրա։ Կառույցն ունի երկթեք ծածկ։ Սրահն ի սկզբանե լուսավորվել է թվով վեց լուսամուտներով՝ երեքը՝ արևելյան, մեկը՝ արևմտյան, երկուսը՝ հարավային կողմում բացված։ Հետագայում այստեղ հաստատված օտարների կողմից լուսամուտները ձևափոխվել՝ փակվել կամ լայնացվել են։ Միակ մուտքը հարավային կողմից է, որն արտաքուստ ունի կամարակապ, իսկ ներքուստ՝ ուղղանկյուն շրջանակ։
Եկեղեցին ունի զուսպ գեղարվեստական հարդարանք։ Արտաքուստ և ներքուստ պատերին և սյուներին ագուցված են 12-16-րդ դարերի խաչքարերի և տապանաքարերի բազմաթիվ բեկորներ, ինչը փաստում է այն մասին, որ հուշարձանի տեղում եղել է ավելի հին սրբատեղի։ Հարավային արևմտակողմ սյան խոյակին և նրա ստորին հատվածում փորագրված է հիշատակագրական արձանագրություն, որը մասամբ ծածկված է կրաշերտով։ Լեռնիկ Հովհաննիսյանը 2013 թվականին տեղում կարդացել և վերծանել է հետևյալը․ «Եղբ(ա)յրն Հ(այ)կ(ա)զ(ի)ն եւ կկ(ո)ղ(ա)կ(ի)|ցն Մ(ա)հփ(ա)ր(ի)ն յ(ի)շ(եցեք)»:
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 17-րդ դար (առկա են նաև 13-16-րդ դարերի գերեզմանային կոթողներ և բեկորներ)
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ հորինվածքի ու կառուցման առանձահատկությունների և պատերին ագուցված միջնադարյան խաչքարերի ոճական ուսումնասիրության Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Ենթադրաբար կառուցվել է 17-րդ դարում, սակայն պատերին ագուցված են 13-14-րդ դարերին բնորոշ խաչքարեր և բեկորներ։ 2020 թվականի դեկտեմբերից բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
2013 թվականին Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության կողմից կազմվել է հուշարձանի վկայագիր-փաստաթուղթ։
Պատմական համառոտ տեղեկանք
Եկեղեցու մասին պատմական աղբյուրներում տեղեկություններ չեն պահպանվել։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Հնագիտական մաս՝ շերտագրությունը, գտածոները
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Եռանավ թաղակապ սրահ է։ Կառուցված է կոպտատաշ և անմշակ քարերով, իսկ ճարտարապետական կարևոր հատվածները սրբատաշ են։ Եկեղեցու խորանը կիսաշրջանաձև է՝ կից երկու ուղղանկյուն ավանդատներով։
Շինանյութը (տեսակը, գույնը)
Բազալտ, ավազաքար, կրաշաղախ, սվաղ
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Եկեղեցու միակ մուտքը հարավային կողմից է։
Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Լուսամուտները վեցն են՝ բացված արևելյան, արևմտյան ու հարավային ճակատներից։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ
Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք, այժմ՝ հողածածկ (ծածկասալերը չեն պահպանվել)
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Եկեղեցու ճարտարապետական կարևոր հատվածներում (անկյունաքարեր, որմնասյուներ, կամարներ և այլն) օգտագործվել է սրբատաշ բազալտ։ Կառուցված է փոքրաչափ կոպտատաշ, անմշակ քարերով և կրաշաղախով։ Հարդարանքը
Ընդհանուր առմամբ՝ եկեղեցին ունի զուսպ հարդարանք։ Պատերին ագուցված են խաչքարեր և զարդաքանդակ բեկորներ։
Տիպը
Գյուղական եկեղեցի Չափերը` երկարությունը
17,6 մ Չափերը` լայնությունը
8,2 մ Չափերը` բարձրությունը
5 մ Պահպանվածությունը`
Միջին Արժևորումը
Կարևոր է Արցախի Քաշաթաղի շրջանի պատմամշակութային և հոգևոր ժառանգության ուսումնասիրության համար։ ----------------------------
Լուսանկարներ
...
.
Ա․Հ․, Ս․Դ․