Լուսանկարը` Սլավա Սարգսյանի
Շալվայի (Շալուա) կամուրջ
Հուշարձան
Տիպային անվանումը
Կամուրջ
Հատուկ անունը
Շալուայի կամուրջ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 12-13-րդ դարերում, օգտագործվել մինչև 2020 թվականի հոկտեմբերը։

Սկզբնական պատկանելությունը
Գանձա (Քաշաթաղ)

Պահպանման միավորի անվանումը
Կամուրջ
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճք գավառ, մինչև 2020 թվականը՝ Արցախի Հանրապետություն, Քաշաթաղի շրջան, Գանձա։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Քաշաթաղի շրջան, Գանձա գյուղ

Տեղագրությունը
Գտնվում է Բերձոր քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Գանձա գյուղից 600 մ արևելք։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1011 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Շալուա (Արքուգետ) գետի վրա:
Նկարագրություն
Շալուայի կամուրջը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Գանձա գյուղից 600 մ արևելք՝ Հակարի գետի արևելյան Շալուա (Շալվա) վտակի վրա։ Գետը հայտնի է նաև Արքուգետ անվամբ։
Միաթ­ռիչք, կա­մա­րա­կապ, քա­րե կա­մուրջ է, ո­րի հիմ­քե­րը մեկնում են բնա­կան ժայ­ռերից։ Կա­ռուց­ված է տե­ղական կրա­քա­րով և կրա­շա­ղա­խով։ Ստորին հատվածում կամարի եզրաքա­րե­րը սրբատաշ կրաքարից են, իսկ մնացածը՝ կոպտատաշ թերթաքարից։ Մոտ 3 մ լայնությամբ կամրջի երկթեք անցուղու երկայնքով երկու կողմից 40 սմ լայնությամբ և 25 սմ բարձրությամբ պահպանվել են երբեմնի բազրիքների հետքերը, որոնք վկայում են, որ կամուրջը նախատեսված է եղել ինչպես հետիոտնի, այնպես էլ սայլակառքերի համար: Կամուրջն առանձնանում է իր թռիչքի կամարի անսովոր և գեղեցիկ լուծմամբ, որը միանգամայն համահունչ է բնական միջավայրին։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
12-13-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ շինարարական և ճարտարապետական առանձնահատկությունների
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կառուցվել է միջնադարում և ծառայում է մինչ 2020 թվականը։ Հետագայում տարածքը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Միաթռիչք, կամարակապ կամուրջ

Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, կրաշաղախ

Տիպը
Կամարակապ, միաթռիչք
Չափերը` երկարությունը
12 մ (անցուղու երկարությունը)
Չափերը` լայնությունը
3 մ (անցուղու լայնությունը)
Չափերը` բարձրությունը
Գետից բարձր է 9-10 մ:
Թռիչքի երկարությունը
6,5 մ
Պահպանվածությունը`
Վթարային
Արժևորումը
Կամուրջը միջնադարում կարևոր տնտեսական նշանակություն է ունեցել Աղահեճք գավառի բնակավայրերի, ինչպես նաև Սյունիքի և Արցախի կապն ապահովելու համար։
----------------------------

Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Շալվայի կամուրջը մատենագիտության մեջ հիշատակված չէ։





Ա․ Հ․, Ս․Դ․, Ա․ Լ․-Ե․