Լուսանկարը՝ Գայանե Բուդաղյանի
Թաղասեռ, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձան
Հուշարձան
Տիպային անվանումը
Հուշարձան
Հատուկ անունը
Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձան
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1975 թվականին` ի հիշատակ 1941-1945 թթ․ Հայրենական մեծ պատերազմում զոհված թաղասեռցիների։ Իր նպատակին ծառայել է մինչև 2020 թվականի հոկտեմբեր ամիսը։
Սկզբնական պատկանելությունը
Թաղասեռ գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Հուշարձան
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մյուս Հաբանդ գավառ (հետագայում՝ Դիզակի մելիքություն), մինչև 2020 թվականը` Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Թաղասեռ։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Թաղասեռ
Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 1,5 կմ հյուսիս-արևմուտք` Թաղասեռ գյուղում։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Թաղասեռ գյուղի կենտրոնում

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 849 մ։
Նկարագրություն
Հուշարձանը կառուցվել է 1975 թվականին՝ Արցախում և Խորհրդային միության տարբեր վայրերում ապրող թաղասեռցիների ֆինանսական հանգանակության շնորհիվ։ Կազմակերպչական բոլոր հարցերը հոգալու համար ստեղծվել էր հատուկ հանձնաժողով, որի անդամներն էին Վլադիմիր Ադամյանը, Գրիգորի Բուդաղյանը, Ալեքսանդր Առուստամյանը, Հրանտ Մելքումյանը, Միքայել Պետրոսյանը, Սերգեյ Մելքումյանը, Վլադիմիր Հայրիյանը։
Նախագծի հեղինակն է Թաղասեռ գյուղի բնակիչ ճարտարապետ Էդիկ Դավթյանը։ Քանդակն իրականացրել է նույն գյուղի բնակիչ արվեստագետ Անատոլի Ներսիսյանը։ Հուշարձանը կազմված է մարմարով երեսպատված ուղղանկյուն պատվանդանից, հուշապատից և զինվորի բազալտե քանդակից։ Վերջինիս հորինվածքը, ինչպես նաև մարտիկի ողջ կեցվածքը` մարմնի լարված և դեպի առաջ ուղղված դիրքը, ձեռքի ինքնաձիգը, դեմքի տագնապը, ներկայացնում են պատերազմի դաշտում մարտի պատրաստ զինվորին։ Քանդակային հորինվածքի ստորին հատվածում փորագրված է «За Родину» («Հանուն Հայրենիքի») խոսքը։ Պատվանդանի աջ և ձախ նիստերին 97 զոհված զինվորների անուններն են։ Հուշապատի աջ և ձախ կողմերին երկու լեզվով (հայերեն, ռուսերեն) նշված է․ «Հայրենական մեծ պատերազմում զոհված թաղասեռցի մարտիկների պայծառ հիշատակին»։
Պատվանդանի դիմահայաց թեք նիստին ելնդագիր մեծ թվերով գրված է 1941-1945, իսկ ավելի ցած՝ պատվանդանի ուղղահայաց նիստին, մարտիկներին ձոնված հերոսական խոսք։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
ԽՍՀՄ, 1975

Թվագրման հիմնավորում՝ ըստ վկայության
Տեղեկությունները տրամադրել են Թաղասեռ գյուղի բնակիչներ Էդիկ Բուդաղյանը և Էդիկ Դավթյանը։
Հեղինակը (հեղինակները)- անունը, ազգանունը, մասնագիտությունը
Անատոլի Ներսիսյան, արվեստագետ
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Հուշարձանը կառուցվել է 1975 թվականին։ Ծառայել է իր նպատակին մինչ 2020 թվականի հոկտեմբերը՝ մինչև գյուղի բռնազավթումը Ադրբեջանի կողմից։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Մոխրագույն բազալտ, սպիտակամոխրագույն մարմար
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Հուշարձանի պատվանդանը և հուշապատը երեսպատված են մարմարե սալերով, իսկ քանդակը կերտված է բազալտից։
Տիպը
Հուշարձան
Չափերը` երկարությունը
3 մ
Չափերը` լայնությունը
1,8 մ
Չափերը` բարձրությունը
3,5 մ
Պահպանվածությունը`
Լավ
Արժևորումը
Ամեն հիշատակի օր հուշարձանի շուրջ էին համախմբվում գյուղի բնակչությունը և այլ վայրերում ապրող թաղասեռցիները՝ հարգանքի տուրք մատուցելով իրենց զոհված հայրենակիցներին։
----------------------------

Լուսանկարներ
...
.
Գ․ Բ․