
Լուսանկարը՝ Գայանե Բուդաղյանի
Մեծ Թաղեր, Արցախյան ազատամարտի հաղթանակի և նահատակների հուշահամալիր
Հուշարձան
Տիպային անվանումը
Հուշահամալիր Հատուկ անունը
Մեծ Թաղերի Արցախյան ազատամարտի հաղթանակի և նահատակների հուշահամալիր Այլ անվանումներ
Հուշարձան Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 2012 թվականին Արցախյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին։ Իր նպատակին ծառայել է մինչև 2020 թվականի հոկտեմբեր ամիսը։ Սկզբնական պատկանելությունը
Մեծ Թաղեր (Թաղլար) գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Հուշահամալիր Տեղագրական տեղեկանք
Շրջանը, համայնքը, բնակավայրը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մյուս Հաբանդ գավառ (հետագայում՝ Վարանդա)։ Գյուղը մաս է կազմել նաև Դիզակի մելիքության։ Մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Մեծ Թաղեր։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Մեծ Թաղեր։
Տեղագրությունը
Գտնվում է Հադրութից 12 կմ հյուսիս-արևմուտք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Մեծ Թաղեր գյուղի կենտրոնում՝ Եղցուն թաղ կոչվող թաղամասում։
Աշխարհագրական կոորդինատները
Բարձր է ծովի մակերևույթից 900 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Արաքսի ավազանում՝ վերջինիս Իշխանագետ վտակից 1,5 կմ հյուսիս։ Նկարագրություն
Արցախյան պատերազմի հերոսական հաղթանակի և նահատակված մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը կառուցվել է 2012 թվականին՝ պետական-ռազմական գործիչ Արթուր Աղաբեկյանի նախաձեռնությամբ։ Հուշարձանի նախագծի հեղինակը Արցախյան ազատագրական շարժման առաջամարտիկ, ազատամարտիկ, Արցախի Հանրապետության գերագույն խորհրդի պատգամավոր, նկարիչ Էմիլ Աբրահամյանն է։ Հուշահամալիրի բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին։
Համալիրը զբաղեցնում է 300 մ² ուղղանկյունաձև տարածք, որը հարավային և հյուսիսային կողմերից պաշտպանված է սև բազալտե պարսպապատերով, իսկ արևելյան կողմից հուշարձանը ցանկապատված է մետաղական բազրիքներով և դարպասով։ Արևմտյան կողմից հուշարձանն իր կամարակապ մի թռիչքով իջնում է թեքադիր տեղանքի ավելի ցածր հարթակը, որտեղ ստեղծվել է գեղեցիկ ծաղկանոց։ Վերջինս հյուսիսային և հարավային կողմերից աստիճաններով կապված է վերին հարթակին։ Խորհրդանշական է այն հանգամանքը, որ ծաղկանոցի հողը բերվել է ազատամարտիկների գերեզմաններից։ Այստեղ տեղադրված մետաղյա ցուցանակի վրա փորագրված է պատգամ ներկա և ապագա սերունդներին․ «․․․Խոնարհվիր, հայրենակից, քաջորդյաց բազկով պարզված այս խաչին, իբրև Խաչ-պատերազմի տանելով ընդդեմ ամենայն չարյաց, որ հավերժեն հայն ու Հայաստան․․․»։ Հուշարձանի արևելյան վերին հարթակը երկու գոտիներով նույնպես ծաղկապատվել է։
Բուն հուշարձանը ներկայացնում է երկու խաչվող կամարներով հորինվածք։ Նարնջագույն տուֆով երեսպատված կամարների և նրանց պատերի խաչաձև հատումը վերնամասում ստեղծում է 45°-ի թեքությամբ մեծաչափ խաչ (9x5 մ), որն իր հերթին առանձնանում է փայլեցված գրանիտի երեսպատումով։ Թեքված խաչը խորհրդանշում է զոհված հայորդիների անավարտ պայքարը։ Խաչվող կամարների հատման կետից կախված է բրոնզաձույլ զանգ, որի հնչյունները խորհրդանշում են հայի պայքարի շարունակականությունը։ Կամարի արևմտյան թռիչքը, որը հենված է զառիթափի լանջի ստորին հատվածին, հեռվից ստեղծում է խաչը պահող բազկի տպավորություն։ Արևելքից հուշակոթողը ուրվագծում է նաև թռիչքի պատրաստվող արծիվ։ Համալիրի հարավային պարսպապատի հյուսիսային ճակատին ամրացված են գերեզմաններից բերված հողի համար նախատեսված կավե կճուճները, որոնց վրա գրված են 31 ազատամարտիկների անունները։ Համալիրին հարակից արևելյան տարածքը անվանվել է Հաղթողաց հրապարակ։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
21-րդ դար (2012 թ․)
Թվագրման հիմնավորում՝ ըստ վկայության
Տեղեկությունները տրամադրել է Մեծ Թաղեր գյուղի բնակիչ, մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան թանգարանի տնօրեն Արծիվ Լալայանը։ Հեղինակը (հեղինակները)- անունը, ազգանունը, մասնագիտությունը
Էմիլ Աբրահամյան, նկարիչ Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կառուցվել է 2012 թվականին։ Իր նպատակին ծառայել է մինչև 2020 թվականը։ 2020 թ․ հոկտեմբերից Մեծ Թաղեր գյուղը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Մինչև 2022 թվականը համացանցում տարածված տեսանյութերը և լուսանկարները փաստում են, որ հուշահամալիրը ենթարկվել է վանդալիզմի, տարածքն ադրբեջանցիների կողմից վերածվել է աղբանոցի։ Հուշարձանի ներկայիս վիճակի վերաբերյալ տեղեկությունները բացակայում են։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Նարնջագույն տուֆ, մոխրագույն բազալտ, սև բազալտ, գրանիտ Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է երկաթ-բետոնով, երեսպատված է նարնջագույն տուֆով, բազալտով և գրանիտով։ Բազալտով է ծածկված նաև ամբողջ համալիրի սալահատակը։ Տիպը
Հուշարձան Չափերը` տարածքի մակերեսը
300 մ² Պահպանվածությունը` որակական (լավ, միջին, վատ, վթարային, ավերակ)
Ավերակ (գյուղի բռնազավթումից հետո ադրբեջանցիները պղծել և ավերել են հուշարձանը)
Արժևորումը
Մեծ Թաղերի ժամանակակից պատմության նշանակալից հուշարձաններից է, որը, իր մեջ ընդգրկելով 31 ազատամարտիկների գերեզմաններից բերված հողը, խորհրդանշում է արցախյան պայքարի հերոսների պանթեոնը։ Այն ընկալվել է բնակչության կողմից որպես նահատակների հիշատակը հավերժացնող սրբավայր։ ----------------------------
Լուսանկարներ




...
.
Գ․Բ․