Մավաս, Երեք մանկունք եկեղեցի
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր
Տիպային անվանումը
Եկեղեցի Հատուկ անունը
Երեք մանկունք Այլ անվանումներ
Երից մանկանց
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1854 թվականին։ Գործել է մինչև 20-րդ դարի սկիզբը։
2023 թվականի սեպտեմբերին Արցախն ամբողջությամբ բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Մավաս գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Վարանդա գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան, Կարմիր շուկա, Մավաս գյուղատեղի
Տեղագրությունը
Գտնվում է Մարտունի քաղաքից 17 կմ հարավ-արևմուտք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Կարմիր շուկայից 3,5 կմ հյուսիս-արևմուտք՝ Մավաս գյուղատեղիի կենտրոնում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1259 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Վարանդա գետի հովտում՝ գետից 4 կմ հյուսիս։ Նկարագրություն
Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղից 4 կմ դեպի հյուսիս գտնվող Մավաս հին գյուղատեղիում կիսավեր վիճակում պահպանվել է 1854 թվականին կառուցված Երեք մանկունք եկեղեցին։
Կառույցը ուղղանկյուն հատակագծով, միանավ, թաղակապ սրահ է՝ արևելյան կողմում կիսաշրջան խորանով: Թաղածածկը հենված է հյուսիսային և հարավային պատերի՝ զույգ որմնասյուներից բարձրացող սլաքաձև կամարների վրա։
Միակ մուտքը բացվում է արևմտյան կողմից։ Պահպանվել է կիսավեր շքամուտքի բարավորին փորագրված շինարարական արձանագրությունը․ «Շնորհօքն Աստուծոյ ես տիկին Քալոյ Յովսէփ-բէկ Մէլիք Շահնազարեանց կառուցի զայս Երից մանկանց եկեղեցիս յարդար վաստակոց իմոց 1854 թուին»1։
Եկեղեցու պատերը շարված են անմշակ, կոպտատաշ քարերով։ Սրբատաշ են որմնասյուները և դրանցից բարձրացող կամարները, շքամուտքի շրջանակը և բարավորի քարը։
Եկեղեցին կանգուն էր մինչև 1932 թվականը։ Աբրամ Կիսիբեկյանի վկայությամբ՝ 1932 թվականին այն պայթեցվել է2, որի հետևանքով քանդվել է խորանի հատվածը։ Հետագայում աստիճանաբար փլուզվել են արդեն խարխլված կառույցի տարբեր հատվածները։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար (1854 թ․)
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ շինարարական արձանագրության
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Երեք մանկունք եկեղեցուն անդրադարձել են ազգագրագետ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը՝ «Արցախ» (1895), հուշարձանագետ Շահեն Մկրտչյանը՝ «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները» (1985) գրքերում։ Մավաս գյուղի և Երեք մանկունք եկեղեցու մասին մանրամասն ներկայացնում է մանկավարժ, հասարակական գործիչ Աբրամ Կիսիբեկյանը իր «Հուշեր»-ում (2011)։
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։ Եկեղեցին վավերացվել և չափագրվել է։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով, միանավ, թաղակապ սրահ է։
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, կրաշաղախ
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք արևմտյան կողմում։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ (չի պահպանվել)
Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք (չի պահպանվել)
Տիպը
Գյուղական եկեղեցի Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Վթարային
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Մավաս գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։
----------------------------
1 Բարխուտարեանց Մ․, 1895, էջ 103։
2 Տե՛ս Կիսիբեկյան Ա․, 2011, էջ 109։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Կիսիբեկյան Ա․, 2011 - Կիսիբեկյան Աբրամ, Հուշեր, հատոր Ա, Երևան, 2011։
Մկրտչյան Շ․, 1985 - Մկրտչյան Շահեն, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։
.
Գ․Բ․