Աստղաշեն, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձան
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Հուշարձան
Հատուկ անունը
Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձան
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Հայրենական մեծ պատերազմում զոհված աստղաշենցիների հուշարձանը կառուցվել է 1970-ական թվականներին։

2023 թվականի սեպտեմբերից Աստղաշեն գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Համաձայն արբանյակային լուսանկարների վերլուծության՝ 2024 թվականի ապրիլի 19-ից 2025 թվականիի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում հուշարձանը ոչնչացվել է ադրբեջանական կողմից։
 
 
Սկզբնական պատկանելությունը
Աստղաշեն (Քարաղբյուր) գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Հուշակոթող

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդա)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Աստղաշեն (Քարաղբյուր)։

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Աստղաշեն գյուղի կենտրոնական հատվածում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 804 մ։
Նկարագրություն
Հայրենական մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակը հավերժացնող հուշարձանը կանգնեցվել է 1970-ական թվականներին։ Այն իրենից ներկայացնում է վերսլաց, բարձրադիր հուշասյուն, որի հյուսիսային ճակատին զետեղված են զոհված մարտիկների լուսանկարները, իսկ արևմտյան կողմին փորագրված են նահատակների անուն-ազգանունները, ինչը հուշարձանին հաղորդում է անհատականացված պատմական վավերագրական բնույթ։

Հուշարձանը ներառված չէ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
ԽՍՀՄ, 20-րդ դար

Հեղինակը (հեղինակները)- անունը, ազգանունը, մասնագիտությունը
Հուշարձանը կերտել է Աբել Իսահակի Պետրոսյանը։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Տրավերտին, երկաթբետոն

Տիպը
Հուշակոթող
Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Միջին
Արժևորումը
Հուշարձանը խորհրդանշում է զոհված համագյուղացիների հիշատակի հանդեպ խոր հարգանքը։ Մինչև 2023 թվականի գյուղի բռնի հայաթափումը յուրաքանչյուր մայիսի 9-ին այն իր շուրջն էր համախմբում տարբեր վայրերում ապրող աստղաշենցիներին։

Լուսանկարներ
...
.
Ա․Հ․