Աստղաշեն, Արցախյան ազատամարտում զոհվածների հուշարձան
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Հուշարձան Հատուկ անունը
Արցախյան ազատամարտում զոհվածների հուշարձան Այլ անվանումներ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Հուշարձանը կառուցվել է 2012 թվականին։2023 թվականի սեպտեմբերից Աստղաշեն գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Համաձայն արբանյակային լուսանկարների վերլուծության՝ 2024 թվականի ապրիլի 19-ից 2025 թվականիի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում հուշարձանը ոչնչացվել է ադրբեջանական կողմից։
Սկզբնական պատկանելությունը
Աստղաշեն (Քարաղբյուր) գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Հուշարձան Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդա)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Աստղաշեն (Քարաղբյուր)։
Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 10,1 կմ հարավ-արևմուտք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Աստղաշեն գյուղի կենտրոնական հատվածում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 813 մ։ Նկարագրություն
Հուշարձանի կենտրոնական կոթողն իրենից ներկայացնում է ամպերի վրա հաղթական կանգնած և սուրը ձեռքին հրեշտակ։ Արձան առնված է երկու սյուների և կամարի ներքո։ Սյուները զարդարված են բուսական զարդանախշերով։ Խորակներն ունեն Զվարթնոցի տաճարի ճարտարապետության ազդեցությունը։ Կամարը ոճավորված է աստղակերպ քանդակներով, իսկ վերին եզրագոտում փորագրված է․ «Աստղաշենի անմար աստղերի հիշատակին»։
Հուշարձանի պատվանդանին փորագրված է․ «Հիշեք, ժողովուրդ, իմ որդին | մարտիրոսվեց հանուն Արցախի | ազատության և ապագայի․․․»։
Հուշարձանը ներառված չէ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Արցախի Հանրապետություն, 21-րդ դար
Հեղինակը (հեղինակները)- անունը, ազգանունը, մասնագիտությունը
Խաչքարագործ՝ Վ․ Համբարձումյան, քանդակագործ՝ Իսահակ Ապրեյան։ Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կարմիր տուֆ, գրանիտ
Տիպը
Հուշակոթող Չափերը` լայնությունը
3,5 մ Չափերը` բարձրությունը
3,5 մ Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Լավ Արժևորումը
Հուշարձանը խորհրդանշում է Արցախյան ազատամարտում աստղաշենցիների մղած պայքարը և հավերժացնում է նահատակված հերոսների հիշատակի հանդեպ ցուցաբերվող խորին հարգանքը:
Լուսանկարներ
...
.
Ա․Հ․