Քարագլուխ, գերեզմանոց
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Գերեզմանոց
Հատուկ անունը
Քարագլուխ գյուղի գերեզմանոց
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանոցի տապանաքարերի արձանագրությունները փաստում են, որ այդտեղ թաղումներ սկսել են իրականացնել սկսած 19-րդ դարից։ 1991 թվականի հունիսին Քարագլուխը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից, ավերվել է ամբողջ գյուղը։ Ավերածությունների է ենթարկվել նաև գերեզմանոցը, ջարդվել և տապալվել են տապանաքարերի մի մասը։
1992 թվականին Քարագլխի ազատագրումից հետո, չնայած գյուղը չի բնակեցվել, սակայն տարբեր վայրերում ապրող քարագլխեցիները շարունակել են իրենց հանգուցյալ հարազատների մարմինները ամփոփել հայրենի գյուղի գերեզմանատանը։ 2009-2010 թթ․ սկսվել է գյուղի վերականգնման և վերաբնակեցման գործընթացը։

2020 թվականի հոկտեմբերին Քարագլուխ գյուղը կրկին բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Քարագլուխ գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Գերեզմանոց
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Տապանաքարեր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Սիսական ի Կոտակ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2020 թթ․` Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Քարագլուխ

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 9 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Քարագլուխ գյուղի արևելյան մասում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1108 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Արաքսի ավազանում, գետից 24 կմ հեռավորությամբ։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
19-20-րդ դարեր

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ տապանաքարերի արձանագրությունների

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Տիպը
Գերեզմանոց
Չափերը` տարածքի մակերեսը
0,6 հա
Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Վատ
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Քարագլուխ գյուղի պատմության ուսումնասիրության համար։

Լուսանկարներ
...
.
Գ․Բ․