Այգեստան, Ավիավթարի զոհվածների հուշաղբյուր
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր
Տիպային անվանումը
Աղբյուր Հատուկ անունը
Ավիավթարից զոհված այգեստանցիների (բալլուջեցիների) հուշաղբյուր Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Հուշաղբյուրը կառուցվել է 20-րդ դարի վերջին։
2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։
Պահպանման միավորի անվանումը
Աղբյուր-հուշարձան
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Հարճլանք գավառ (հետագայում՝ Խաչեն)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 771 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Մեղրագետից 725 մ հեռավորության վրա։ Նկարագրություն
Հուշակոթողը նվիրված է 1990 թվականի օգոստոսի 1-ին Երևան-Ստեփանակերտ չվերթն իրականացնող Յակ-40 օդանավի վթարի հետևանքով զոհված այգեստանցիների հիշատակին։
Հուշարձանը հիմնադրվել է տեղի հայրենակցական միության կողմից, որի մասին է վկայում պատվանդանի աջ կողմում փորագրված «Մեղրագետ ԲՀՄ» արձանագրությունը։ Հուշարձանը խաչքարային հորինվածքով, ուղղանկյունաձև, երկարաձիգ կոթող է, որի վերին հատվածում՝ նախշազարդ կամարի մեջ, արձանագրված է․ «1990 Թ․ | ՕԳՈՍՏՈՍԻ 1 | ԱՎԻԱՎԹԱՐԻ ՀԵՏԵ|ՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾ | ԲԱԼԼՈՒՋԵՑԻՆԵՐԻ | ՀԻՇԱՏԱԿԻՆ։ | ՍԱՀԱԿՅԱՆ ՌԱՖԻԿ 1933, | ՍԱՀԱԿՅԱՆ ՎԱՉԻԿ 1948, | ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ ԷԼՄԻՐԱ 1953, | ՀԱԿՈԲՅԱՆ ԼԻԱՆԱ 1983, | ԴԱՎԹՅԱՆ ՎՅԱՉԵՍԼԱՎ 1950»:
Արձանագրությունից ներքև քանդակված է գեղեցիկ խաչքարային հորինվածք՝ մեծադիր, զարդանախշ ծաղկած խաչով, որի խաչարմատից սկիզբ առնող գալարապտույտ արմավաճյուղերը բարձրանում են դեպի վեր։ Խաչի կենտրոնում տեղադրված է ջրի ծորակը։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Արցախի Հանրապետություն, 20-րդ դար
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրության
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Տրավերտին
Տիպը
Հուշաղբյուր Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Լավ Արժևորումը
Կարևոր է Այգեստան գյուղի ժամանակակից պատմության, ինչպես նաև Արցախի անկախության շրջանում ստեղծված հուշարձաններն ուսումնասիրելու համար։
Լուսանկարներ
...
.
Ա․Հ․