Լուսանկարը՝ Բելլա Ավագյանի
Մյուրիշեն, Պլաճուր աղբյուր
Հուշարձան
Տիպային անվանումը
Աղբյուր Հատուկ անունը
Պլաճուր Այլ անվանումներ
Շենին աղբյուր Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1892 թվականին, անխափան գործել է մինչև 2023 թ․ սեպտեմբերի 27-ը։ Հետագայում գյուղը հայաթափվել է, անհայտ է հուշարձանի ներկայիս վիճակը։ Սկզբնական պատկանելությունը
Մյուրիշեն գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Աղբյուր Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդայի մելիքություն), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան, Մյուրիշեն։ Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան, Մյուրիշեն։
Տեղագրությունը
Գտնվում է Մարտունի քաղաքից 16 կմ հյուսիս-արևմուտք՝ Մյուրիշեն գյուղում։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Մյուրիշեն գյուղի հյուսիսային հատվածում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 814 մ։ Նկարագրություն
Պլաճուր1 աղբյուրը գտնվում է Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի հյուսիսային հատվածում՝ հին թաղամասում։ Հարմարեցնելով տեղանքի թեքությանը՝ աղբյուրը կառուցվել է հյուսիսային և արևելյան կողմերն ամբողջությամբ հողի մեջ մխրճված։ Ըստ շինարարական արձանագրության, որը տեղադրված է աղբյուրի ճակատամասի ձախ եզրին, կառուցվել է 1892-1919 թվականներին․ «Այս է յիշատակ | Խուդի Մեժլումե|անց։ Սկսել է 1892, | վերջացրել է իւր | թօռը Հրանդ | Իսր(յելեա՞նց) Ստեփանեանց, | 1919 թ.»։
Ըստ գյուղացիների՝ այն ժամանակին եղել է բավականին հորդահոս, որի համար էլ ստացել է իր անվանումը։ Ուղղանկյուն հատակագծով, երկու անհավասար կամարակապ մասերից կազմված, մոտ 9,7 մ երկարությամբ և 3 մ լայնությամբ արտաքին չափերով շինություն է։ Եզրային պատերն ունեն 1 մ հաստություն։ Աջ կողմի կամարակապ հատվածի չափերն են՝ 3,2 մ, ձախինը՝ 3,75 մ։ Երկու մասերը բաժանող միջնապատի հաստությունը 70 սմ է։ Շինության խորությունը կազմում է 1,8 մ։ Ետնապատի ստորին հատվածում ամբողջ երկայնքով ձգվում է նավը, որն անցնում է կամարակապ երկու մասերի բաժանարար պատի միջով։ Կառուցված է Մարտունու շրջանում տարածված թերթաքարով, իսկ ճակատը և կամարների եզրաքարերը շարված են սրբատաշ դեղին կրաքարով։ Սրբատաշ է նաև նավը։
1Արցախյան բարբառով պ(ը)լ նշանակում է գիժ, խենթ, ճյուր՝ ջուր, աղբյուրի Պլաճուր անվանումը՝ գիժ ջուր։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
1892-1919 թթ․ (19-20-րդ դդ․) Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ շինարարական արձանագրության, որը գտնվում է շինության ճակատի ձախ եզրին։ Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Հիմնվել է 1892 թվականին, շահագործվել է 1919 թվականից և անխափան գործել է մինչև 2023 թվականի սեպտեմբերը։ Այնուհետև գյուղը բռնությամբ հայաթափվել է, ինչի հետևանքով անհայտ է հուշարձանի ներկայիս վիճակը։ Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Կամարակապ թաղածածկ շինություն
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, շերտաքար, կրաշաղախ
Տանիքը (նյութը, ձևը)
Աղբյուրը թաղակապ է, տանիքը ծածկված է մետաղյա թիթեղով։ Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է թերթաքարով, իսկ ճակատը և կամարների եզրաքարերը շարված են սրբատաշ դեղին կրաքարով։ Պատն ամրացված է կրաշաղախով։ Տիպը
Բնակավայրի աղբյուր Չափերը` երկարությունը
9,7 մ Չափերը` լայնությունը
3 մ Չափերը` բարձրությունը
3 մ Պահպանվածությունը`
Միջին Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Մյուրիշեն գյուղի տնտեսական և սոցիալական կյանքի, մշակույթի ուսումնասիրման, ինչպես նաև հայկական ճարտարապետության մեջ աղբյուրաշինության ուսումնասիրության համար։ ----------------------------
Լուսանկարներ
...
.
Գ․Բ․