Լուսանկարը՝ Մաքսիմ Աթայանցի
Քարագլուխ (Հադրութ), Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Սուրբ Հովհաննես Կարապետ
Այլ անվանումներ
Չունի
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 2013 թվականին և գործել է մինչև 2020 թվականի հոկտեմբերը։
2020 թվականի հոկտեմբերից Քարագլուխը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Քարագլուխ գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Քարագլուխ։
Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 9 կմ հարավ-արևմուտք՝ Քարագլուխ գյուղում։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Քարագլուխ գյուղի արևելյան եզրամասում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1082 մ։
Նկարագրություն
Հադրութի շրջանի նորակառույց եկեղեցիներից է։ Շինարարությունը սկսվել է 2011 թվականին, ավարտվել` 2013-ին։ Oծվել է նույն թվականի սեպտեմբերի 5-ին։ Կառուցման գաղափարը ծնունդով քարագլխեցի, սանկտպետերբուրգաբնակ ճարտարապետ Մաքսիմ Աթայանցինն է, որը հեղինակել է եկեղեցու նախագիծը և հոգացել շինարարության ֆինանսական ծախսերը։ Եկեղեցին նվիրված է Քարագլուխ գյուղի վերածննդին և Աթայանց տոհմի հիշատակին։
Եկեղեցին կառուցված է եռաստիճան հիմնախարսխի վրա։ Արտաքուստ՝ քառանկյուն (6x6 մ), ներքուստ խաչաձև կենտրոնագմբեթ հորինվածք է։ Կառուցված է վարդագույն սրբատաշ տուֆով։ Միակ մուտքը բացվում է արևմուտքից։ Լուսավորվում է 14 լուսամուտներից։ Տասը բացվում են եկեղեցու ճակատներին, որոնցից մեկը՝ արևելյան, երեքական՝ արևմտյան, հարավային, հյուսիսային ճակատներին։ Եվս չորս կլոր լուսամուտներ տեղադրված են ութանիստ թմբուկի արևելյան, արևմտյան, հարավային և հյուսիսային նիստերին։ Մուտքի և լուսամուտների հարդարանքը առանձնանում է բուսական գեղեցիկ զարդաքանդակ պսակներով։
Եկեղեցու բարավորի վրա կառուցման արձանագրությունն է․ «Ի Հայրապետութեան | Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգնի Բ-ի կաթողիկոսի | եւ առաջնորդ|ութեան Տ․ Պարգեւի Արքեպ[ի]ս[կոպոս] | Մարտիրոսեանի արդեամբ | ճարտարապէտ Մովսեսի կառուցաւ | մատուռս Ս[ուր]բ Հովհաննու Կարապետի | յանուն Աթաեանց գերդաստանի | ի ծաղկումն Քարագլուխ գյուղի | յամիս տեառն 2013 ՌՆԿԲ»:
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 21-րդ դար

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Եկեղեցու մուտքի բարավորին փորագրված է կառուցման և նվիրատվական արձանագրությունը։
Հեղինակը (հեղինակները)- անունը, ազգանունը, մասնագիտությունը
Մաքսիմ Աթայանց, ճարտարապետ
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Հիմնվել է 2011 թվականին, օծվել 2013-ին։ 2020 թվականի հոկտեմբերից բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Եկեղեցին պատկանում է խաչաձև գմբեթավոր հորինվածքով եկեղեցիների տիպին։
Դեկորատիվ մոնումենտալ արվեստի մաս՝ հորինվածքը, գունային լուծումները
Հուշարձանն առանձնանում է իր դեկորատիվ հարուստ հարդարանքով։ Բոլոր բացվածքները, ինչպես նաև խորշերը պսակվում են գեղեցիկ զարդաքանդակ գոտիներով։ Ուշագրավ են նաև եկեղեցու չորս ճակատներին քանդակված մեծադիր խաչքարային հորինվածքները։ Գմբեթի ութանիստ թմբուկը ստորին հատվածում երիզված է նեղ զարդագոտով։ Եկեղեցու արևմտյան արտաքին պատին՝ մուտքից ձախ, քանդակված է խաչապատկեր, և փորագրված է շինարարի հիշատակարան արձանագրությունը․ «Այս է | խաչս | ի | հիշատակ | եկեղեցուս | վաղամեռիկ | շինարար | Գրիգոր | Վարդանյանի | վերջին | նվիրումի»։ 
Շինանյութը (տեսակը, գույնը)
Վարդագույն սրբատաշ տուֆ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Միակ մուտքը բացվում է արևելյան կողմից։
Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
14 լուսամուտ (2 արևելյան, 4 արևմտյան, 4 հյուսիսային և 4 հարավային կողմերում)

Տանիքը (նյութը, ձևը)
Տանիքը պատված է քարե ծածկասալերով։

Տիպը
Արտաքուստ՝ քառանկյուն, ներքուստ՝ խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցի։
Չափերը` երկարությունը
6 մետր
Չափերը` լայնությունը
6 մետր
Չափերը` բարձրությունը
14 մետր
Պահպանվածությունը`
Լավ

Արժևորումը
Եկեղեցու կառուցումը կոչված էր՝ խորհրդանշելու Քարագլուխ գյուղի վերածնունդն ու ծաղկումը։
Լուսանկարներ
...
.
Գ․Բ․