Ցոր, Նապատեն ձորի միջին ջրաղաց
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Ջրաղաց Հատուկ անունը
Նապատեն ձորի միջին ջրաղաց Այլ անվանումներ
Նպատեն ճրի ջրաղաց, Անապատի ձորի ջրաղաց, միջին ջրաղաց
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Ջրաղացը կառուցվել է 19-րդ դարում և գործել մինչև 20-րդ դարի սկիզբ։
2020 թվականի հոկտեմբերին Ցոր գյուղը բռնազավթվել է և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Ցոր գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Ջրաղաց
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Սիսական ի Կոտակ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2020 թթ․ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ցոր գյուղից 1 կմ հարավ-արևմուտք, Նապատեն ձոր տարածքում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 923 մետր։ Ջրագրությունը
Գտնվում է Ցոր գյուղի հարավային կողմով հոսող Թավադեն ջուր սեզոնային գետակի ձախ ափին։ Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
19-20-րդ դարեր
Թվագրման հիմնավորում` ըստ մատենագիտական աղբյուրների
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։ Ջրաղացը վավերացվել և չափագրվել է։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, ավազաքար, կրաշաղախ
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Մեկ մուտք՝ արևելյան կողմից
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է կոպտատաշ քարերով, ամրացված կրաշաղախով։
Չափերը` երկարությունը
8 մ Չափերը` լայնությունը
3,2 մ Չափերը` բարձրությունը
2,7 մ Չափերը` տարածքի մակերեսը
0,8 հա Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Ավերակ
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Ցոր գյուղի հասարակական և տնտեսական կյանքի պատմության ուսումնասիրության համար։
Լուսանկարներ
...
.
Գ․Բ․