Տյաք, Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհվածների հուշարձան
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Հուշարձան
Հատուկ անունը
Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում նահատակվածների հուշարձան
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված տյաքեցիների հուշարձանը կառուցվել է 2010 թվականին։


2020 թվականի հոկտեմբերի 10-ին գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ 2021 թվականին համացանցում ադրբեջանցի օգտատերերի կողմից հրապարակած լուսանկարները փաստել են, որ Հայրենական պատերազմում զոհվածների հուշաքարը դեռևս կանգուն էր, իսկ Արցախյան ազատամարտի հուշարձանն ավերվել է։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Տյաք գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Հուշաքար

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2020 թթ․` Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Տյաք

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 600 մ հարավ։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է գյուղի կենտրոնում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 817 մ։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
21-րդ դար (2010 թ․)

Թվագրման հիմնավորում՝ ըստ վկայության
Ըստ Տյաք գյուղի բնակիչ Արշակ Մարտիրոսյանի վկայության
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Գրանիտ

Տիպը
Հուշարձան
Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Լավ

Արժևորումը
Հուշարձանը խորհրդանշում է Հայրենական մեծ պատերազմում, և Արցախի ազատագրության համար նահատակված համագյուղացիների հիշատակի հնադեպ խորը հարգանք։ Յուրաքանչյուր հիշատակի օր այստեղ էին համախմբվում գյուղում և տարբեր վայրերում բնակվող տյաքեցիները։

Լուսանկարներ
...
.
Գ․Բ․