Ստեփանակերտ, Հայոց ցեղասպանության հուշարձան
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Հուշարձան Հատուկ անունը
Հայոց ցեղասպանության հուշարձան Այլ անվանումներ
Անլռելի զանգակատուն, Զանգակատուն,
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Հուշարձանը կառուցվել է 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ՝ ի հիշատակ անմեղ զոհերի։
2025 թվականին Ադրբեջանի իշխանությունների հրամանով հուշարձանը ոչնչացվել է։
Սկզբնական պատկանելությունը
Ստեփանակերտ քաղաք
Պահպանման միավորի անվանումը
Հուշահամալիր Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Հարճլանք (հետագայում՝ Վարանդա) գավառ։ 19-20-րդ դարերում բնակավայրը Ելիզավետպոլի նահանգի Շուշվա գավառի մաս է կազմել։ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ։
Հասցե
Տեղագրությունը
Գտնվում է Ստեփանակերտ քաղաքում։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ստեփանակերտ քաղաքի զինվորական պանթեոնում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 824 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Կարկառ գետից 750 մ հեռու։ Նկարագրություն
Հայկական ավանդական ճարտարապետական լուծումներով կառուցված երկհարկ գմբեթով զանգակատունն ունի 18 մետր բարձրություն և պսակված է 9 մետրանոց խաչով։ Կառույցի հիմնարկեքի ժամանակ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ կատարվել է Մեծ Եղեռնի նահատակների մասունքների զետեղման սրբազան արարողություն։ Մասունքները բերվել են Դեր Զորից։
© artsakhpress.am
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 21-րդ դար
Հեղինակը (հեղինակները)- անունը, ազգանունը, մասնագիտությունը
Ճարտարապետներ՝ Վլադիմիր և Միքայել Սարգսյաններ Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Սպիտակ մարմար
Տիպը
Հուշարձան Չափերը` բարձրությունը
18 մ Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Լավ Լուսանկարներ
Հուշարձանի տվյալների թարմացում
Հուշարձանն ամբողջությամբ ոչնչացվել է 2025 թվականի հուլիսից 2026 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում։ Ավերման փաստը հաստատվել է նաև Caucasus Heritage Watch-ի (CHW) կողմից։...
.
Ա․Հ․