Ստեփանակերտ, Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հուշարձան
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Հուշարձան Հատուկ անունը
Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հուշարձան Այլ անվանումներ
Հուշակոթող «Բեկոր», Բեկորի արձան
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հիշատակին նվիրված հուշակոթողը կերտվել է 1996 թվականին՝ Արցախի ամենամյա սիմպոզիումի ընթացքում։ Սկզբնապես Ստեփանակերտի մանկական պուրակում հաստատված հուշարձանը 1997-1998 թվականներին փոխադրվել է Աշոտ Ղուլյանի անվան հուշապուրակ։
2024 թվականի փետրվարին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութերով փաստագրվել է հուշակոթողի հիմնովին ոչնչացումը ադրբեջանցիների կողմից։ ։
Սկզբնական պատկանելությունը
Ստեփանակերտ քաղաք
Պահպանման միավորի անվանումը
Արձան Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Հարճլանք (հետագայում՝ Վարանդա) գավառ։ 19-20-րդ դարերում բնակավայրը Ելիզավետպոլի նահանգի Շուշվա գավառի մաս է կազմել։ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ։
Հասցե
Ստեփանակերտ, Զորավար Անդրանիկ և Վարդան Մամիկոնյան փողոցների խաչմերուկ։
Տեղագրությունը
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ստեփանակերտի քաղաքի կենտրոնում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 862 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Վարարակն գետից 1,2 կմ հեռավորությամբ։ Նկարագրություն
Հուշակոթողը բազալտե զանգվածեղ մի ժայռաբեկոր է, որի վերնամասում Աշոտ Ղուլյանի դիմաքանդակն է, իսկ ձախ կողմում «Մարտական խաչ» շքանշանն է քանդակված։ Ստորին հատվածում պատկերված է վիրավոր զինվոր, իսկ նրա դիմաց՝ վահան։ Վերջինիս կենտրոնում տեղադրված է Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու կտիտորական հարթաքանդակի կրկնօրինակը՝ տաճարի մանրակերտի պատկերմամբ : Հուշաքարի վրա փորագրված է Աշոտ Ղուլյանի հայտնի արտահայտությունը. «Ես ծովն եմ սիրում»։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Արցախի Հանրապետություն, 20-րդ դարի վերջ
Հեղինակը (հեղինակները)- անունը, ազգանունը, մասնագիտությունը
Քանդակագործ՝ Յուրի Սամվելյան Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Բազալտ
Տիպը
Հուշարձան Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Լավ Լուսանկարներ
...
.
Ա․Հ․