Լուսանկարը՝ Սասուն Դանիելյանի
Թաղասեռի աղբյուր
Հուշարձան
Տիպային անվանումը
Աղբյուր Հատուկ անունը
Թաղասեռի աղբյուր Այլ անվանումներ
Շենին աղբյուր Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1915 թվականին, անխափան գործել է մինչև 2020 թվականի հոկտեմբերի տասը։ 2020 թ․ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել է, անհայտ է հուշարձանի ներկայիս վիճակը։
Սկզբնական պատկանելությունը
Թաղասեռ գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Աղբյուր Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մյուս Հաբանդ գավառ (հետագայում՝ Դիզակ), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Թաղասեռ։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Թաղասեռ։ Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 1,5 կմ հյուսիս-արևմուտք՝ Թաղասեռ գյուղում։ Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Թաղասեռ գյուղի հյուսիսարևմտյան մասում՝ գյուղի հին թաղամասում։ Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 849 մ։ Նկարագրություն
Թաղասեռ գյուղի հին թաղամասում գտնվող կամարակապ աղբյուրը կառուցվել է 1915 թվականին։ Երկար տարիներ այն եղել է գյուղը սնուցող կարևոր աղբյուրներից մեկը։ Ջուրը դեպի աղբյուր է հոսում կավե խողովակներով մոտ 800 մ հեռավորության վրա գտնվող ակունքից։
Ունի ուղղանկյուն կառուցվածք, կամարակապ է, երկու ծորակով, ստորին հատվածում ուղղանկյուն նավով։ Նավի առջևի երկու անկյուններում, տեղադրված են քարե նստարաններ։ Աղբյուրի հետնամասում կա ջրհավաք ավազան։ Շինարարական արձանագրությունը գտնվում է աղբյուրի կամարակապ պատի կենտրոնական հատվածում։
Խորհրդային տարիներին՝ «հակակուլակային» շարժման ժամանակ, միտումնավոր վնասել են աղբյուրի շինարարության պատվիրատու Մովսես Հովսեփյանի անունը հիշատակող արձանագրության հատվածը, ինչի արդյունքում այն գրեթե անընթեռնելի է դարձել։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
1915 թ․ Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Աղբյուրի պատի կենտրոնական մասում կառուցման շինարարական արձանագրությունն է․ «Այս ախպյուրս յիշատակ պէրաւ եւ շինէց … Մովսէս … Օսէփեանցը … 1915թ.»1։1Արձանագրության այլ ընթերցումը տե՛ս Կարապետյան Ս․ Հայկական աղբյուրները, Երևան, 2023, էջ 42։
Պատմական համառոտ տեղեկանք
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
կամարակապ Շինանյութը (տեսակը, գույնը)
Դեղին կրաքար, կրաշաղախ, սվաղ
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Աղբյուրը թաղածածկ է, 2000-ական թվականների սկզբին կառույցի ծածկը պատվել է նախ ազբեստե, ապա մետաղյա թիթեղով։ Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Պատերի հիմնական շարվածքն իրականացված է տեղական սրբատաշ ու կոպտատաշ դեղնավուն կրաքարով և կրաշաղախով։ Թաղի կամարի արտաքին հատվածները, պատերի եզրաքարերը մշակված են։ 2000-ական թվականների կեսերին աղբյուրն ամբողջությամբ սվաղապատվել է։ Հարդարանքը
Աղբյուրի կամարակապ պատի կենտրոնում՝ մի ամբողջական քարի վրա, փորագրված է աղբյուրի շինարարական արձանագրությունը, իսկ կամարի ճակատային հատվածի կենտրոնական մասում՝ մի քարի վրա, պատկերված են շինարարական գործիքներ՝ մուրճ և քարհատ կացին։ Տիպը
Բնակավայրի աղբյուր Չափերը` երկարությունը
6 մ Չափերը` լայնությունը
2,1 մ Չափերը` բարձրությունը
3,2 մ Պահպանվածությունը`
Միջին Արժևորումը
Խմելու ջրով բնակավայրը սնուցող ամենախոշոր ու միակ աղբյուրն է, որ գտնվում է հենց գյուղի մեջ։ Իր հիմնական գործառույթից զատ՝ այն նաև գյուղի բնակիչների համար ծառայել է որպես յուրատեսակ հասարակական հավաքատեղի։ Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Կարապետյան Ս․, 2023 - Կարապետյան Սամվել, Հայկական աղբյուրները, Երևան, 2023։Գ․Բ․