Ստեփանակերտ, Թատերական աղբյուր
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Աղբյուր Հատուկ անունը
Թատերական աղբյուր Այլ անվանումներ
Իրեք կռան, Թատրոնի դիմակներ, դիմակներով աղբյուր
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գտնվում էր Ստեփանակերտի Հակոբ Հակոբյան փողոցի վրա, հայկական դրամատիկական թատրոնի պուրակում։ Աղբյուրը կառուցվել է 1975 թվականին, բացումը կատարվել է 1977 թվականին։ Այն անխափան գործել մինչ Արցախի բռնազավթումը և հայաթափումը (2023 թ․)։
2025 թվականին սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տեղադրված տեսանյութերից պարզ է դարձել, որ հուշարձանն ավերվել է։
Սկզբնական պատկանելությունը
Ստեփանակերտ քաղաք
Պահպանման միավորի անվանումը
Աղբյուր-հուշարձան
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Հարճլանք (հետագայում՝ Վարանդա) գավառ։ 19-20-րդ դարերում Ելիզավետպոլի նահանգի Շուշվա գավառի մաս է կազմել։ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ։
Հասցե
Ստեփանակերտ, Հակոբ Հակոբյան փողոց, 18
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 870 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Կարկառի հովտում, գետից 1,8 կմ հեռավորությամբ։ Նկարագրություն
Թատրոնի դիմակներ քանդակը պատկերում է տխրություն, երազկոտություն և երջանկություն։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
ԽՍՀՄ, 20-րդ դար
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրության։
Հեղինակը (հեղինակները)- անունը, ազգանունը, մասնագիտությունը
Ճարտարապետ` Յուրի Հակոբյան, քանդակագործ՝ Յուրի Ավետիսյան Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Ըստ արձանագրության
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Տուֆ, տրավերտին
Տիպը
Աղբյուր Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Լավ Արժևորումը
Կարևոր է Ստեփանակերտի Խորհրդային վերջին տասնամյակների ազգային և մշակութային զարթոնքի ժամանակաշրջանում ստեղծված ճարտարապետական հուշարձաններն ուսումնասիրելու համար։
Լուսանկարներ
Հուշարձանի տվյալների թարմացում
Ավերվել է 2026 թվականին
...
.
Ա․Հ․