Խաչեն, Սուրբ Ստեփանոս եկեղեցի, խաչքար № 3
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը կերտվել է 9-10-րդ դարերում։ Պատկանում է Ուլուպապ գյուղատեղիի միջնադարյան գերեզմանոցին։ Արցախի անկախության տարիներին, այն տեղափոխվել է Խաչեն գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու բակ։

2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Ուլուպապ գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Հարճլանք գավառ (հետագայում՝ Խաչեն)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խաչեն

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 12 կմ հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Խաչեն գյուղի կենտրոնական հատվածում,Սուրբ Ստեփանոս եկեղեցու հյուսիսարևմտյան կողմում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 956 մ։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 9-10-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար
Տիպը
Գերեզմանային կոթող
Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Միջին (վնասված է վերին աջ հատվածը)

Արժևորումը
Կարևոր է Արցախի Ասկերանի շրջանի, ինչպես նաև Խաչեն գյուղի պատմամշակութային միջավայրի և խաչքարային արվեստի ուսումնասիրության համար։

Լուսանկարներ
...
.
Ա․Հ․