Խծաբերդ, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձան
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Հուշարձան
Հատուկ անունը
Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձան
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Հայրենական մեծ պատերազմում զոհված խծաբերդցիների հուշարձանը կառուցվել է 1968 թվականին, տարբեր բնակավայրերում ապրող համագյուղացիների նյութական աջակցությամբ։

2020 թվականի դեկտեմբերին Խծաբերդ գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Խծաբերդ գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Հուշակոթող
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Հաբանդ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991- 2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Խծաբերդ

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 22,5 կմ արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Խծաբերդ գյուղի արևմտյան մասում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1629 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Հակարի գետի ավազանում, Շմանաձոր կոչվող սեզոնային վտակի աջ ափին։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
ԽՍՀՄ, 21-րդ դար (1968 թ․)

Թվագրման հիմնավորում՝ ըստ վկայության
Ըստ խծաբերդցի Ալեքսանդր Ավանեսյանի վկայության
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանը վավերացվել և չափագրվել է։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Սպիտակ տրավերտին

Տիպը
Հուշարձան-աղբյուր
Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Լավ 
Արժևորումը
Հուշարձանը խորհրդանշում է զոհված համագյուղացիների հիշատակի հանդեպ խոր հարգանք։ Ամեն տարի մայիսի 9-ին այստեղ էին համախմբվում գյուղում և տարբեր վայրերում ապրող խծաբերդցիները։

Լուսանկարներ
...
.
Գ․Բ․