Տումի, Թևան Ստեփանյանի հուշարձան
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Կիսանդրի Հատուկ անունը
Թևան Ստեփանյանի հուշարձան Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Հայ ազգային ազատագրական շարժման գործիչ Թևան Ստեփանյանի կիսանդրին հայրենի Տումի գյուղի տարածքում տեղադրվել է 2011 թվականին «Հայ ասպետ» հիմնադրամի կողմից ազատամարտիկ և երգիչ Մկրտիչ Մկրտչյանի նախաձեռնությամբ։
2020 թվականի հոկտեմբերին գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ 2021 թվականին ադրբեջանցի տարբեր օգտատերերի կողմից համացանցում տեղադրած լուսանկարները փաստել են, որ հուշարձանը ոչնչացվել է։
Սկզբնական պատկանելությունը
Տումի գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Կիսանդրի
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում Դիզակի մելիքության մաս է կազմել։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Տումի գյուղից 1,5 կմ արևելք գտնվող Սիսեռ աղբյուրի մոտ։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 899 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի Տումի վտակի աջ ափին։ Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
21-րդ դար (2011թվական)
Թվագրման հիմնավորում՝ ըստ վկայության
Ըստ Տումի գյուղի բնակիչների վկայության Հեղինակը (հեղինակները)- անունը, ազգանունը, մասնագիտությունը
Քանդակագործ՝ Դավիթ Մինասյան Հեղինակի որոշման աղբյուրը
Համաձայն ազատամարտիկ, երգիչ և երգահան Դավիթ Ամալյանի վկայության Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Բազալտ, բրոնզ
Տիպը
Հուշարձան Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Լավ Լուսանկարներ
...
.
Գ․Բ․