Մեծ Թաղեր, Մարշալ Արմենակ Խանփերյանցի կիսանդրի
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Կիսանդրի Հատուկ անունը
Մարշալ Արմենակ Խանփերյանցի կիսանդրի Այլ անվանումներ
Սերգեյ Խուդյակովի արձան
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կիսանդրին կերտվել և տեղադրվել է 1980 թվականին։ 2020 թվականի հոկտեմբերին Մեծ Թաղեր գյուղը բռնազավթված և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։
Ադրբեջանցիների կողմից ճանապարհաշինական և այլ աշխատանքների հետևանքով գյուղը մեծապես ենթարկվել է ավերումների, իսկ հուշարձանները՝ վանդալիզմի։ Համացանցում տեղադրված տեսանյութերից հայտնի է դարձել, որ 2021 թվականին ոչնչացվել է նաև մարշալ Արմենակ Խանփերյանցի կիսանդրին։
Պահպանման միավորի անվանումը
Կիսանդրի Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում Մեծ Թաղերը Վարանդայի և Դիզակի մելիքությունների մաս է կազմել։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Մեծ Թաղեր գյուղի դպրոցի բակում, Արմենակ Խանփերյանցի անվան թանգարանի առջև։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 894 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի հովտում, գետից 1400 մ հեռու։ Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
ԽՍՀՄ, 20-րդ դար (1980 թ․)
Թվագրման հիմնավորում՝ ըստ վկայության
Ըստ մեծթաղերցի Արծվիկ Լալայանի վկայության Հեղինակը (հեղինակները)- անունը, ազգանունը, մասնագիտությունը
Քանդակագործ՝ Ալբերտ Հարությունյան Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից կիսանդրին վավերացվել է պատմական հուշարձանների պետական ցանկում։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Գրանիտ, բրոնզ
Տիպը
Հուշակոթող Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Լավ Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Մեծ Թաղեր գյուղի պատմության նորագույն շրջանի ուսումնասիրության համար։
Լուսանկարներ
...
.
Գ․Բ․