Հայադ, Ստեփան Շահումյանի աղբյուր
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր
Տիպային անվանումը
Աղբյուր Հատուկ անունը
Ստեփան Շահումյանի աղբյուր Այլ անվանումներ
Ընկեր Շահումյանի աղբյուր
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Աղբյուրը կառուցվել է 1924 թվականին։ Գործել է մինչև 1980-ականները։ Գյուղը լքվելուց հետո աղբյուրը հայտնվել է վթարային վիճակում։
2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է ադրբեջանական բանակի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Հայադ (Այաթներ), Ախմախու (Աղմախու) գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Աղբյուր Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մեծ Առանք գավառ (հետագայում՝ Խաչեն)։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, Հայադ (գյուղատեղի)
Տեղագրությունը
Գտնվում է Մարտակերտ քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Հայադի հյուսիսարևելյան կողմում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1128 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Խաչենագետի վերին հոսանքի ձախ կողմում՝ ափից 2,5 կմ հեռավորության վրա։ Նկարագրություն
Աղբյուրը գտնվում է Հայադ գյուղի հյուսիսարևելյան կողմում։ Ըստ արձանագրության՝ այն կառուցվել է 1924 թվականին՝ ի հիշատակ Ստեփան Շահումյանի․ «1924, | ընգեր | Շահումյանի | հիշադակին»1:
2020 թվականին Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից մշտադիտարկման ժամանակ վավերացվել է, որ արձանագիր սրբատաշ քարն այլևս տեղում չէ։
Աղբյուրի կառույցը հիմնված է ամբողջական ժայռազանգվածի վրա։ Այն քառակուսի հատակագծով, մշակված ռուստիկաձև քարերով շինություն է, որի ներսում ջրհավաք ավազանն է։ Կառույցի ճանապարհակողմ պատի մեջ աղբյուրի երկու ծորակներն են, որոնց տակ մշակված քարերով կառուցված մեծ նովն է։
1980-ականներին՝ Հայադի լքվելուց հետո, աղբյուրը աստիճանաբար հայտնվել է վթարային վիճակում։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
ԽՍՀՄ, 20-րդ դար
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրության
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, ավազաքար
Տանիքը (նյութը, ձևը)
Քարաշեն Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է սրբատաշ և կոպտատաշ քարերի համադրմամբ։
Տիպը
Գյուղական աղբյուր Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Վթարային Արժևորումը
Աղբյուրը կենսական նշանակություն ուներ գյուղի բնակչության համար։ Կարևոր է նաև գյուղի խորհրդային տարիների պատմության ուսումնասիրության համար։
----------------------------
1 Կարապետյան Սամվել, 2023, էջ 48։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
.
Ա․Հ․