Քարին տակ, Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր
Տիպային անվանումը
Եկեղեցի Հատուկ անունը
Սուրբ Աստվածածին Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 19-րդ դարում։ Խորհրդային տարիներին եկեղեցին կորցրել է իր սկզբնական գործառույթը և օգտագործվել որպես գյուղական ակումբ, իսկ հետագայում՝ որպես հոգեհացի կազմակերպման վայր։ Անկախության շրջանում եկեղեցին նորոգվել և վերաօծվել է։
2020 թվականի նոյեմբերի 4-ին Շուշիի շրջանի Քարին տակ գյուղը անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ 2024 թվականի ապրիլի 5-ին թարմացված Google Earth արբանյակային պատկերների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Ադրբեջանի կողմից հիմնահատակ ավերվել է Քարին տակ գյուղը՝ իր պատմական թաղամասերով, աղբյուրներով, քաղաքացիական ենթակառուցվածքներով և բնապատմական միջավայրով։ 2025 թվականի հուլիսի տվյալներով եկեղեցին դեռևս կանգուն էր, սակայն հուշարձանի ներկայիս վիճակի վերաբերյալ տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Քարին տակ գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ (հետագայում՝ Վարանդա) գավառ։ 1991-2020 թթ․` Արցախի Հանրապետություն, Շուշիի շրջան։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Շուշիի շրջան, Քարին տակ
Տեղագրությունը
Գտնվում է Շուշի քաղաքից 500 մ դեպի հարավ։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Քարին տակ գյուղի հյուսիսային հատվածում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1180 մ։ Նկարագրություն
Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Քարին տակ1 գյուղի հյուսիսային հատվածի հին թաղամասի կենտրոնական մասում։ Շինարարական արձանագրություն չունի։ Ըստ արխիվային փաստաթղթերի՝ եկեղեցին կառուցվել է 1841 թվականին2։ Եկեղեցու հարավային ճակատին՝ արևմտյան լուսամուտի կամարի քարի վրա, փորագրված է 1903 թվականին եկեղեցու վերանորոգման մասին վկայող արձանագրություն, ըստ որի՝ կատարվել են տանիքի թիթեղապատման, սվաղման և պատուհանների նորոգման աշխատանքներ․ «Եկեղեցւոյ գլուխ ծածկուեց ժ(եշ)տ(ո)վ եւ մեջի սվաղը | նորոգել եւ պատուհան(ն)էր․ յիշատակ Դանիէլանցի | եղբոր Եկ|օրի ի 1903 8/8 | ԹՄԴ»3։
Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով և քառակուսի խորանով միանավ, թաղածածկ շինություն է։ Վերջինիս հարավային և հյուսիսային կողապատերին բացված է մեկական կամարաձև խորշ-պատրհան։ Բարձրադիր բեմի վրա տեղադրված է վեմ քարը, իսկ երկու կողմերից դեպի բեմ է բարձրանում հինգական աստիճան։ Խորանի երկու կողմերում ավանդատներն են։ Եկեղեցու թաղը հենվում է կենտրոնական կամարի վրա։ Սրահը լուսավորվում է արևելյան ճակատի երեք, արևմտյան՝ մեկ փոքր, ինչպես նաև հարավային կողմի ավելի մեծ ու լայն չափերի երկու լուսամուտներով։
Կառուցված է տեղական սպիտակ կրաքարով և կրաշաղախով։ Սրբատաշ են բեմի եզրաքարերը, պատուհանների շրջանակներն ու պատերի անկյունաքարերը։
2000 թվականին եկեղեցին կրկին վերանորոգվել է, փոխվել է ծածկը։
2021 թվականի մարտին Karabakh Honor անունով օգտատերն իր յութուբյան ալիքով տարածել է մի տեսանյութ, որը ներկայացնում է եկեղեցու ներքին տարածքի ավերված վիճակը։ Հստակ երևում է, որ ջարդված է եկեղեցու խորանի Սուրբ սեղանը, իսկ տարածքը տակնուվրա է արված։ Տեսանյութը ի ցույց է դնում նաև ադրբեջանցի զինվորականների անպարկեշտ պահվածքն ու խոսույթը:
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար
Թվագրման հիմնավորում` ըստ հավաստի փաստաթղթի
Ըստ արխիվային փաստաթղթի Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Հուշարձանի գոյության մասին հիշատակել է Մակար Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատության մեջ։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով, քառակուսի խորանով և զույգ ավանդատներով միանավ, թաղակապ կառույց է:
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, տեղական կոպտատաշ քար, կրաշաղախ, սվաղ
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք հարավից։
Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունի հինգ լուսամուտ, որոնցից երեքը բացվում են արևելյան կողմից, երկուսը՝ հարավային, մեկը՝ արևմտյան։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ
Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք, թիթեղածածկ
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Պատերը շարված են միջին չափերի կոպտատաշ տեղական քարերով, կրաքարով։
Հարդարանքը
Զուսպ Տիպը
Գյուղական եկեղեցի Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Լավ Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Քարին տակ գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։
----------------------------
1 Որոշ աղբյուրներում հանդիպում է նաև այլ ուղղագրությամբ՝ Քարինտակ, Քարին Տակ։
2 ՀԱԱ, ֆոնդ 56, ցուցակ 1, գործ 305, թերթ 43, Ցուցակ Հայոց ժողովրդականց յուրաքանչյուր եկեղեցւոյ քաղաքի և գեղջ Ղարաբաղի վիճակի կազմեալ է 1841 թ. հոկտեմբեր։
3 Հավանաբար վարպետի ստորագրությունն է։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Բարխուտարեանց Մ., 1895 - Բարխուտարեանց Մակար, Արցախ, Բագու, 1895։
.
Ա․Հ․