Պատարա, Սիպտակ վեղի սորփ սրբատեղի խաչքար № 1
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Պատարայի Սուրբ Ամենափրկիչ վանքից 350 մետր հարավ, Սիպտակ վեղ (Սպիտակ հող) տեղանքում, վանք տանող ճանապարհի աջ եզրին պահպանվել է խաչքարերով և սալատապաններով միջնադարյան գերեզմանոց։

Գերեզմանոցի կենտրոնում սրբացված փռշնի (բռշնի) ծառի հյուսիսային կողմում պահպանվել է 10-11-րդ դարերով թվագրվող խաչքար։

2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Պատարա (Պտրեցիք) գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Հարճլանք գավառ (հետագայում՝ Խաչեն)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Պատարա (Բադարա)

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերանից 15,5 կմ արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Պատարա գյուղից 1,5 կմ հյուսիս-արևմուտք։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 995 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Պատարայի Պիծի գետ վտակի ձախափնյակում։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 10-11-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում 2010-11 թվականներին կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։ Հուշարձանը վավերացվել և ներառվել է Պատարայի հուշարձանների ցանկում։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար
Տիպը
Գերեզմանային կոթող
Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Միջին
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Արցախի միջնադարյան խաչքարարվեստի ինչպես նաև Պատարա գյուղի պատմության, հավատալիքների ու ծեսերի ուսումնասիրման համար։

Լուսանկարներ
...
.
Ա․Հ․