Պատարա, Սիպտակ վեղի սորփ սրբատեղի
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Սրբատեղի
Հատուկ անունը
Սիպտակ վեղի սորփ
Այլ անվանումներ
Սպիտակահողի սուրբ, սորփ

Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Պատարայի (Պտրեցիք) Սուրբ ամենափրկիչ վանքից 350 մ դեպի հարավ՝ վանք տանող ճանապարհի աջ եզրին, պահպանվել է խաչքարերով և սալատապաններով միջնադարյան գերեզմանոց։ Հնավայրը ավելի վաղ շերտեր ունի․ այն ձևավորվել է մ․թ․ա․ 2-1 հազարամյակով թվագրվող դամբարանաբլրի վրա։ Ուշ միջնադարից գերեզմանոցի տարածքը հայտնի է Սիպտակ վեղի սորփ անունով։ Այստեղ նաև սրբացվել է գերեզմանոցի կենտրոնում աճած դարավոր փռշնի (բռշնի) ծառը։ Մինչև 2023 թվականը Սպիտակ վեղի սորփը ուխտատեղի է ծառայել տեղի բնակիչների համար։

2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Պատարա գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Սրբատեղի

Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Խաչքարեր, տապանաքարեր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Հարճլանք գավառ (հետագայում՝ Խաչեն)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Պատարա (Բադարա)

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերանից 15,5 կմ արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Պատարա գյուղից 1,5 կմ հյուսիս-արևմուտք։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 995 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Պատարայի Պիծի գետ վտակի ձախափնյակում։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, միջնադար

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ խաչքարերի, տապանաքարերի ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների, ինչպես նաև համանման հուշարձանների քննության։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։ Հուշարձանը վավերացվել և ներառվել է Պատարայի հուշարձանների ցանկում՝ որպես սրբատեղի։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Տիպը
Գերեզմանոց-սրբատեղի
Չափերը` տարածքի մակերեսը
700 քմ
Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Միջին
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Արցախի միջնադարյան խաչքարարվեստի ինչպես նաև Պատարա գյուղի պատմության, հավատալիքների ու ծեսերի ուսումնասիրման համար։

----------------------------
1 Սիպտակ վեղի սորփ, Արցախի բարբառով՝ Սպիտակ հողի սուրբ։

Լուսանկարներ
...
.
Ա․Հ․