Ճանկաթաղ, Հուշահամալիր-պանթեոն
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Հուշարձան Հատուկ անունը
Հուշահամալիր Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Ճանկաթաղ գյուղի արևելյան եզրին խորհրդային տարիներին կառուցվել է Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշարձանը։
Արցախյան առաջին պատերազմի տարիներին հուշարձանի մոտ ձևավորվեց զոհված ճանկաթաղցի ազատամարտիկների պանթեոնը։ 1997-1998 թթ․ պանթեոնը կառուցապատվեց որպես հուշահամալիր։
2020 թվականին հուշահամալիրը ընդարձակվեց։ Այստեղ ամփոփվեցին նաև 44-օրյա պատերազմում զոհվածների մարմինները և տեղադրվեցին նրանց պատկերներով հուշաքարեր։
2023 թվականի սեպտեմբերին գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ 2024 թվականին ադրբեջանցի օգտատերերի կողմից համացանցում տեղադրված տեսանյութերը փաստում են, որ համալիրը ենթարկվել է վանդալիզմի և ավերվել։
Սկզբնական պատկանելությունը
Ճանկաթաղ գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Հուշահալիր
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մեծ Առանք գավառ։ Հետագայում Խաչենի գավառի և համանուն մելիքության մաս է կազմել։ 1991- 2020 թ․ Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Ճանկաթաղ։
Տեղագրությունը
Գտնվում է Մարտակերտ քաղաքից 13 կմ հարավ-արևելք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ճանկաթաղ գյուղի արևելյան մասում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 648 մետր։ Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
20-21-րդ դդ․
Թվագրման հիմնավորում՝ ըստ վկայության
Ըստ ճանկաթաղցի Վրեժ Խաչատրյանի վկայության։ Հեղինակը (հեղինակները)- անունը, ազգանունը, մասնագիտությունը
1997-1998 թվականներին կառուցված հուշահամալիրը կառուցվել է ճարտարապետ Հունան Կոստանյանի նախագծով։ Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Երկաթբետոն, տրավերտին, գրանիտ, բազալտ
Տիպը
Պանթեոն, հուշահամալիր Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
ԼավԼուսանկարներ
...
.
Գ․Բ․