Քոլատակ, Զոհված ազատամարտիկների խաչքար-հուշարձան
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Խաչքար
Հատուկ անունը
Արցախյան ազատամարտում զոհված քոլատակցիների հիշատակի խաչքար-հուշարձան
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Արցախյան ազատամարտում զոհված մարտիկների հիշատակի խաչքարը կերտվել և տեղադրվել է 1996 թվականին քոլատակցի Սանթրիկ Բաբայանի նախաձեռնությամբ։

2023 թվականի սեպտեմբերին գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Քոլատակ գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար

Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Խաչքար, հուշաքար

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մեծ Իրանք գավառ։ Հետագայում ընդգրկվել է Խաչեն գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2023 թթ․ Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, Քոլատակ

Տեղագրությունը
Գտնվում է Մարտակերտ քաղաքից 29,5 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Քոլատակ գյուղի կենտրոնում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 991 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Խաչենագետի հովտում, գետից 2,5 կմ հեռու։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 20-րդ դար (1996 թ․)

Թվագրման հիմնավորում՝ ըստ վկայության
Ըստ Քոլատակ գյուղի բնակիչ Վարդան Բալասյանի վկայության։
Հեղինակը (հեղինակները)- անունը, ազգանունը, մասնագիտությունը
Խաչքարի հեղինակ, քանդակագործ՝ Ռազմիկ Նարիմանյան
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Տուֆ, գրանիտ

Տիպը
Խաչքար-հուշակոթող
Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Լավ

Արժևորումը
Հուշակոթողը խորհրդանշում է Արցախյան ազատամարտում տարած հաղթանակը և արտահայտում խորը հարգանք՝ զոհված քոլատակցիների հիշատակի հանդեպ։

Լուսանկարներ
...
.
Գ․Բ․