Քարագլուխ, Խաչին խութ գերեզմանոց, տապանաքար № 1
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Տապանաքար
Հատուկ անունը
Հարություն Մովսեսյան-Գրիգորյանցի տապանաքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Տապանաքարը կերտվել և կանգնեցվել է 1919 թվականին։

2022 թվականի մարտի 24-ից տարածքը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։

Սկզբնական պատկանելությունը
Քարագլուխ գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Տապանաքար

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Հարճլանք գավառ (հետագայում՝ Խաչենի իշխանություն), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խրամորթ գյուղ, Քարագլուխ գյուղատեղի։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Խրամորթ գյուղ, Քարագլուխ գյուղատեղի

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք՝ Քարագլուխ գյուղատեղիում։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Քարագլխի հարավարևմտյան եզրին գտնվող Խաչին խութ տեղամասում՝ գերեզմանոցի հյուսիսարևելյան կողմում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1050 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Խաչենագետից 4 կմ հարավ՝ Շիկաքար լեռան հարավային կողմում։
Նկարագրություն
Ուղղանկյունաձև, սեղանատիպ, բարձր տապանաքարը գտնվում է Խաչին խութ գերեզմանոցի հյուսիսարևելյան հատվածում։ Շիրմաքարը տեղադրված է ցածր, փոքր-ինչ լայն պատվանդանի վրա։ Հուշարձանի գեղարվեստական հարդարանքի հիմնական տարրերից է քարի բոլոր ճակատները վերևից և ներքևից ընդգրկող եռաստիճան լայն քիվը։ Ուշագրավ է, որ տապանաքարի հարավային նիստի ութատող արձանագրությունը սկսվում է վերին քիվի վերջին աստիճանից և ավարտվում ստորին քիվի առաջին աստիճանին. «Ելնէք այն մարտուն, որ ազգի սիրուն կզոհվի։ | Այս է տապան լուսահոգի Յարութիւնի Մո|վսէսեան Գրիգորեանց, որը տաճկական պատ[ե]րա|զմի ժամանակ, Քարագլուխ գիւղը վերցնելու | օրը չըխնայելով իւր երիտասարտական կեան|քը ազգի համար զոհ գնացաւ տաճկական | գնդակի հարուածով Ճուխտ խաչերի առջև։ | 23ին սեբտեմբերի 1918 թ[ի]ւ 35 դարի հասակում»։

Շիրմաքարի աջ կողին սուրը ձեռքին հեծյալի բարձրաքանդակ է, իսկ ձախ կողին՝ ուղղանկյուն շրջանակի մեջ առնված խաչաքանդակ խորինվածք։

Հուշարձանը ներառված չի եղել ԱՀ կառավարության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։

Պատմական տեղեկանք
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ տապանագրի

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Մոխրագույն ավազաքար

Տիպը
Գերեզմանային կոթող
Պահպանվածությունը`
Լավ

Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի 20-րդ դարասկզբի Քարագլխի և հատկապես գյուղի ինքնապաշտպանության պատմության ուսումնասիրության համար։

Լուսանկարներ
...
.
Ա․Հ․