Եղցահող, Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Սուրբ Աստվածածին
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում, հավանաբար միջնադարյան սրբատեղիի տեղում։ Այդ մասին է վկայում եկեղեցու հյուսիսային ավանդատան լուսամուտի համար որպես շրջանակ օգտագործված 12-13-րդ դարերին վերագրվող խաչքարի բեկորը։  Խորհրդային տարիներին եկեղեցին ենթարկվել է ներքին կառուցվածքային ձևափոխման։ Վերնամասում կառուցվել է երկրորդ հարկ և օգտագործվել տնտեսական նպատակներով։ Քանդվել է խորանը և բեմը, լայնացվել է արևելյան պատի կենտրանական լուսամուտը։

2023 թվականի սեպտեմբերին Եղցահող գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ հայտնի չեն։

Սկզբնական պատկանելությունը
Եղցահող գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի

Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Տապանաքար

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Սյունիք աշխարհ, Աղահեջք գավառ։ Հետագայում մաս է կազմել Շուշվա գավառի Բերդաձորի գավառակին։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Շուշիի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Շուշի շրջան, Եղցահող։

Տեղագրությունը
Գտնվում է Շուշի քաղաքից 15 կմ դեպի հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Եղցահող գյուղի կենտրոնում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1499 մետր։
Ջրագրությունը
Գտնվում է Հակարի գետի ձախակողմյան Բերդաձոր վտակի հովտում գետից 1,3 կմ հեռավորության վրա։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական եկեղեցի, 19-րդ դար

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ճարտարապետական և շինարարական լուծումների։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով միանավ սրահ է;

Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, կրաքար, կրաշաղախ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Մեկ մուտք՝ հարավային կողմից։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Չորս լուսամուտ, որոնցից երեքը բացվում են արևելյան և մեկը՝ հարավային կողմերից։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Չի պահպանվել

Հարդարանքը
Զուսպ
Տիպը
Գյուղական եկեղեցի
Չափերը` երկարությունը
11 մ
Չափերը` լայնությունը
6 մ
Պահպանվածությունը`
Վատ (չի պահպանվել ծածկը, քանդված է խորանը)

Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Եղցահող գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։

Լուսանկարներ
...
.
Գ․Բ․