Խաչեն, Սուրբ Ստեփանոս եկեղեցի, խաչքար № 2
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը կերտվել է 9-10-րդ դարերում։ Պատկանում է Ուլուպապ գյուղատեղիի միջնադարյան գերեզմանոցին։ Արցախի անկախության տարիներին այն տեղափոխվել է Խաչեն գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու բակ։

2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Ուլուպապ գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Հարճլանք գավառ (հետագայում՝ Խաչեն)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խաչեն

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 12 կմ հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Խաչեն գյուղի կենտրոնական հատվածում` եկեղեցու բակում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 956 մ։
Նկարագրություն
Խաչքարը գտնվում է Խաչեն գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու հյուսիսարևմտյան կողմում։ Այն 9-10-րդ դարերին բնորոշ կիսաշրջանաձև վերնամասով խաչքար է։ Հորինվածքի կենտրոնում քանդակված է մեծադիր, պարզ, բարձրաքանդակ խաչ, որի հորիզոնական աջ և ձախ թևերի տակ շրջանագիծ մեծ նախշեր են, իսկ վերևի աջ և ձախ անկյուններից դեպի խաչի կենտրոն է իջնում խաղողի ոճավորված մեկական ողկույզ։ Խաչաքանդակ այս հորինվածքը բնորոշ է վաղ միջնադարյան խաչքարագործությանը։
Հուշարձանը զգալիորեն հողմահարված է․ վնասված են վերին աջ մասը և ստորին հատվածը։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 9-10-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար

Տիպը
Գերեզմանային կոթող
Պահպանվածությունը`
Վատ
Արժևորումը
Կարևոր է Արցախի Ասկերանի շրջանի, ինչպես նաև Խաչեն գյուղի պատմամշակութային միջավայրի և խաչքարային արվեստի ուսումնասիրության համար։

Լուսանկարներ
...
.
Ա․Հ․, Ա․ Լ-Ե․