Թաղավարդ, Չուրվիշ մատուռ
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր
Տիպային անվանումը
Մատուռ Հատուկ անունը
Չուրվիշ Այլ անվանումներ
Չիրավուշ, Չուրհուշ, Գյունե
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Մատուռ-սրբատեղին կառուցվել է 17-18-րդ դարերում։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը հուշարձանն ավերվել է ավիահարվածից։ Որպես սրբատեղի՝ շարունակել է գործել ընդհուպ մինչև 2023 թվականը։
2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Սրբատեղիի մասին տեղեկություններ հայտնի չեն։
Սկզբնական պատկանելությունը
Կալեր (Թաղավարդ)
Պահպանման միավորի անվանումը
Մատուռ-սրբատեղի
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Խաչքարեր Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Վարանդա գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան, Թաղավարդ
Տեղագրությունը
Գտնվում է Մարտունի քաղաքից 20 կմ հարավ-արևմուտք:
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Թաղավարդ գյուղի մաս կազմող նախկին Կալեր գյուղի կենտրոնում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 764 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Վարանդա (Քյոնդալան) գետի աջ ափից 550 մ հեռու։ Նկարագրություն
Չուրվիշ1 մատուռը գտնվում է Արցախի Թաղավարդ գյուղի տարածքում՝ նախկին Կալեր գյուղի կենտրոնական մասում։ Տեղացիների համար այն եղել է կարևոր սրբատեղի։ Կառուցված է բարձր, կոնաձև բլրի գագաթին։ Հուշարձանն ուղղանկյուն հատակագծով, միանավ, թաղակապ փոքր սրահ է՝ արևելյան կողմում կիսաշրջան խորանով: Խորանի հարավային և հյուսիսային պատերին բացված է մեկական ուղղանկյունաձև պատրհան։ Մատուռն ունի ոչ շատ բարձր բեմ, որը, սակայն, վատ է պահպանվել: Սրահը լուսավորվում է խորանից ու հարավային ճակատից բացված մեկական փոքր լուսամուտով: Միակ մուտքը արևմտյան ճակատից է։ Շինությունը կառուցված է կոպտատաշ ու անմշակ քարերով, սրբատաշ են միայն բեմառէջքի քարերը, մուտքի բարավորը և եզրաքարերը։ Հատակը հողածածկ է:
Մատուռն ավերվել է 2020 թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը` ինքնաթիռից արձակված հրթիռից։
Ըստ Շահեն Մկրտչյանի` մատուռ-եկեղեցու խաչքարերը թվագրված են ՌԾԷ (1608) և ՌՂԴ (1645)2:
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 17-18-րդ դարեր
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ կառույցի ճարտարապետական առանձնահատկությունների և համեմատական քննության Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կառուցված է կոպտատաշ և անմշակ քարերով, կրաշաղախով:
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք արևմտյան կողմում։
Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունի երկու լուսամուտ արևելյան և հարավային կողմերում։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Թաղակապ (ավերված)
Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք (չի պահպանվել)
Հարդարանքը
Զուսպ Տիպը
Մատուռ-սրբատեղի Պահպանվածությունը`
Ավերակ Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Թաղավարդ գյուղի հոգևոր կյանքի և պատմության, ինչպես նաև ժողովրդական ծեսերի ուսումնասիրության համար։
----------------------------
1 Հայտնի է նաև Չուրավիշ, Չիրավուշ, Չուրհուշ, Գյունե անվանումներով։ Վերջինս Արցախի բարբառով նշանակում է արևկող։
2 Մկրտչան Շ․, 1985, էջ 170:
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Մկրտչյան Շ․, 1985 - Մկրտչյան Շահեն, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։
.
Ա․Հ․