Քյաթուկ, Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակի խաչքար-հուշարձան
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար-հուշարձան Հատուկ անունը
Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակի հուշարձան Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Արցախյան առաջին պատերազմում զոհված քյաթուկցիների հիշատակը հավերժացնող խաչքարը կերտվել և կանգնեցվել է 2017 թվականին։
2023 թվականի սեպտեմբերին Քյաթուկ գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ հայտնի չեն։
Սկզբնական պատկանելությունը
Քյաթուկ գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ։ Հետագայում մաս է կազմել Վարանդայի մելիքությանը։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Քյաթուկ ։
Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 4,5 կմ հարավ-արևելք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Քյաթուկ գյուղի կենտրոնում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 973 մետր։ Ջրագրությունը
Գտնվում է Կարկառի աջ կողմում, գետից 2,5 կմ հեռավորության վրա։ Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
21-րդ դար (2017թ․)
Թվագրման հիմնավորում՝ ըստ վկայության
Ըստ քյաթուկցի Սուրեն Թովմասյանի վկայության Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Գրանիտ, տրավերտին, երկաթբետոն
Տիպը
Հուշակոթող Պահպանվածությունը`
Լավ (ժամանակակից հուշարձանները ադրբեջանական վանդալիզմի և մշակութային ժառանգության ոչնչացման գլխավոր թիրախում են)Արժևորումը
Հուշակոթողը խորհրդանշում էր Արցախյան ազատամարտում տարած հաղթանակը և արտահայտում էր խորը հարգանք՝ հայրենի հողի համար զոհված քյաթուկցիների հիշատակի հանդեպ։
Լուսանկարներ
...
.
Գ․Բ․