Լուսանկարը՝ Արմինե Հայրապետյանի
Մեծ շեն, Շենին աղբյուր
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Աղբյուր Հատուկ անունը
Շենին աղբյուր Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Աղբյուրը կառուցվել է 19-րդ դարում և գործել մինչև 2023 թվականի սեպտեմբեր։ Այնուհետև Մեծ շենը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։
Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ հայտնի չեն։
Սկզբնական պատկանելությունը
Մեծ շեն գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Աղբյուր Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Սյունիք աշխարհ, Աղահեճք գավառ։Հետագայում մաս է կազմել Շուշվա գավառի Բերդաձորի գավառակի։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Շուշիի շրջան։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Շուշիի շրջան, Մեծ շեն ։
Տեղագրությունը
Գտնվում է Շուշի քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Մեծ շեն գյուղի հարավային մասում, Հին շեն տանող ճանապարհի ձախ կողմում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1451 մետր։ Ջրագրությունը
Գտնվում է Հակարի գետի ձախակողմյան՝ Բերդաձոր վտակի հովտում, գետից 915 մ հեռավորության վրա։ Նկարագրություն
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
19-րդ դար
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ շինարարական և ճարտարապետական լուծումների:
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Հուշարձանը 1990-ականների վերջերին ուսումնասիրել է հուշարձանագետ, բանահավաք Սամվել Կարապետյանը։ Հեղինակի գիրք-ալբոմը հետմահու տպագրվել է 2023 թվականին՝ «Հայկական աղբյուրներ» վերնագրով։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, կրաշաղախ, սվաղ
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է տեղական կոպտատաշ քարերի և կրաշաղախի համակցությամբ։
Տիպը
Գյուղական աղբյուր Պահպանվածությունը`
Լավ Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Մեծ շեն գյուղի պատմության և հասարակական կյանքի, ինչպես նաև հայկական աղբյուրաշինության պատմության ուսումնասիրության համար։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Կարապետյան Ս․, 2023 - Կարապետյան Սամվել, Հայկական աղբյուրներ, Երևան, 2023։
.
Գ․Բ․