Կարմիր գյուղ (Դռնավարզ), Սուրբ Աստվածածին եկեղեցու գերեզմանոց, տապանաքար № 6
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Տապանաքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Շիրմաքարը կանգնեցվել է 1853 թվականին Դռնավարզի Սուրբ Աստվածածին եկեղեցու տապանաբակում։
2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Դռնավարզ գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Տապանաքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդա), մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Կարմիր գյուղ։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Կարմիր գյուղ
Տեղագրությունը
Գտնվում է Ասկերանից 18 կմ հարավ-արևելք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Կարմիր գյուղի հին թաղամասում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու տապանաբակում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1200 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Վարանդա գետի ակունքամերձ հատվածից 4 կմ հյուսիս։ Նկարագրություն
Շիրմաքարի hարավային նիստի կենտրոնական հատվածում փորագրված է․ «Այս է տապան Տ[ե]ր Պետրոսի | որդի լուսայհոկի Տ[ե]ր Պարսե|ղին Տ[ե]ր Մանուվելեանց, թվ(ին) ՌՅԲ 1853»։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
19-րդ դար
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրության
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Տապանաքարը ներառված չէ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար Տիպը
Գերեզմանաքար Պահպանվածությունը`
Լավ Արժևորումը
Կարևոր է Արցախի Դռնավարզ (Կարմիր գյուղ) գյուղի պատմության, ինչպես նաև հոգևոր կյանքի ուսումնասիրման համար։
----------------------------
1 Խորհրդային տարիներին գյուղը վերանվանվել է Կարմիր գյուղ
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Մատենագիտական տեղեկություններ հայտնի չեն։
.
Ա․Հ․