Դաշուշեն, Սուրբ Աստվածածին եկեղեցու տապանաբակ, տապանաքար № 5
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Տապանաքար
Հատուկ անունը
Պետրոս Տեր Հովհաննեսյանցի տապանաքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Շիրմաքարը կանգնեցվել է 1865 թվականին Դաշուշենի1 Սուրբ Աստվածածին եկեղեցու տապանաբակում։

2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Դաշուշեն գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Տապանաքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդա), մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Դաշուշեն

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 15,5 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է գյուղամիջում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 877 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Կարկառ գետի աջ կողմում՝ ափից շուրջ 700 մ հեռավորության վրա։
Նկարագրություն
Շիրմաքարի hարավային նիստին զարդագոտու ներքո, կենտրոնական հատվածում փորագրված է․ «Այա է տապան հանգուցեալ | Պետրոս Տէր Յովհաննէսեանց |1865 ամի»։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
19-րդ դար

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրության

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Տապանաքարը ներառված չէ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Քվարցային ավազաքար

Տիպը
Գերեզմանաքար
Պահպանվածությունը`
Լավ

Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Դաշուշեն գյուղի և բնակչության պատմության ուսումնասիրության համար։

----------------------------
1 Դաշուշեն գյուղը Արցախի Հանրապետության անկախության տարիներին վերանվանվել է Քարաշեն, սակայն կարճ ժամանակ անց այն վերագտել է իր սկզբնական անունը։

Լուսանկարներ
...
.
Ա․Հ․