Ազոխ, Ծիլտխաչ կամուրջ
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Կամուրջ Հատուկ անունը
Ծիլտխաչ կամուրջ Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Հետիոտնի և թեթև սայլակառքերի երթևեկության համար նախատեսված կամուրջը կառուցվել է 13-րդ դարում և օգտագործվել մինչ 19-րդ դարը։
2020 թվականի հոկտեմբերին Ազոխ գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Դիզակի իշխանություն (Ազոխ)Պահպանման միավորի անվանումը
Կամուրջ Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում Դիզակ գավառի և համանուն մելիքության մաս է կազմել։ 1991- 2020 թ․ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 675 մետր։ Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի վրա։ Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Դիզակի իշխանություն, 13-րդ դար
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ հորինվածքային և կառուցողական առանձնահատկությունների։ Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։ Կամուրջը վավերացվել և չափագրվել է։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Միաթռիչք, կամարակապ
Շինանյութը (տեսակը, գույնը)
Գետաքար, ավազաքար, թերթաքարԻրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է անմշակ և կոպտատաշ միջին չափի քարերով և կրաշաղախով։
Տիպը
Հետիոտնային և սայլակառքի կամուրջ Պահպանվածությունը`
Վթարային Արժևորումը
Կամուրջը կարևոր տնտեսական և ռազմավարական նշանակություն է ունեցել Արցախի հարավային բնակավայրերի համար։
Լուսանկարներ
...
.
Գ․Բ․