Ախպերքան, Նահատակ եկեղեցի, խաչքար № 1
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը կերտվել է 12-13-րդ դարերում, որպես գերեզմանային կոթող։ Հետագայում փոխադրվել է Ախպերքան գյուղի 17-րդ դարում կառուցված եկեղեցու ներս, որը բեմառէջքին հենված դիրքով պահպանվում էր մինչև 2023 թվականը։
2023 թվականի սեպտեմբերից Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Ախպերքան (Ըխպրքան) գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մեծ Առանք կամ Մեծիրանք գավառ (հետագայում՝ Խաչեն)։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, Չլդրան։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, Ախպերքան գյուղատեղի
Տեղագրությունը
Գտնվում է Մարտակերտ քաղաքից 15,5 կմ հարավ-արևմուտք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Չլդրան գյուղից 2 կմ հյուսիս-արևելք՝ Ախպերքան գյուղատեղիում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1170 մ։ Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 12-13-րդ դարեր
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար
Տիպը
Գերեզմանային կոթող Պահպանվածությունը`
Միջին (երկատված)
Արժևորումը
Կարևոր է Արցախի, մասնավորապես Խաչենի իշխանության ժամանակաշրջանի խաչքարարվեստի ուսումնասիրության համար։ Խաչքարն ուշագրավ է իր պատկերագրությամբ և հիշատակագրական արձանագրությամբ։
Լուսանկարներ
...
.
Ս.Դ․