Դաշուշեն, Սուրբ Աստվածածին եկեղեցու տապանաբակ, տապանաքար № 2
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր
Տիպային անվանումը
Տապանաքար Հատուկ անունը
Գուլի Առաքելյանի տապանաքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գուլի Առաքելյանի տապանաքարը կերտվել և կանգնեցվել է 1853 թվականին Դաշուշենի1 Սուրբ Աստվածածին եկեղեցու տապանաբակում։
2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Դաշուշեն գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Տապանաքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդա), մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Դաշուշեն
Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 15,5 կմ հարավ-արևմուտք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է գյուղամիջում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 877 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Կարկառ գետի աջ կողմում՝ ափից շուրջ 700 մ հեռավորության վրա։ Նկարագրություն
Դաշուշեն (Քարաշեն) գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային պատին կից` Թադևոս (Թաթեոս) Առաքելյանի տապանաքարի աջ կողմում, գտնվում է նրա կնոջ՝ Գուլի Առաքելյանի տապանաքարը։ Այն ուղղանկյունաձև, մեծ չափերի, բարձր շիրմաքար է՝ կերտված սպիտակ կրաքարից։ Հարավային նիստի կենտրոնական մասում՝ պարզ, ուղղանկյուն շրջանակի մեջ, տապանագիրն է. «Այս է տապան լուսահոգի Գուլուն | դուստր Մովսէսի, որ կողակից է Թաթէ|ոս քոխվային 1853 թւին»։
Մովսեսի դուստր Գուլին հիշատակված է նաև Դաշուշենի Սուրբ Աստվածածին եկեղեցու բարավորին՝ Թադևոս Առաքելյանի թողած շինարարական արձանագրության մեջ։
Տապանաքարը ներառված չէ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
19-րդ դար
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրության
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Քվարցային ավազաքար
Տիպը
Գերեզմանաքար Պահպանվածությունը`
Լավ Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Դաշուշեն գյուղի և բնակչության պատմության ուսումնասիրության համար։
----------------------------
1 Դաշուշեն գյուղը Արցախի Հանրապետության անկախության տարիներին վերանվանվել է Քարաշեն, սակայն կարճ ժամանակ անց այն վերագտել է իր սկզբնական անունը։
2 Եկեղեցու բարավորի արձանագրության մեջ գործածված է Թաթոս անվանաձևը։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Մատենագիտական տեղեկություններ հայտնի չեն։
.
Ա․Հ․