Վանք, Սպիտակ խաչ վանքի գերեզմանոց, տապանաքար № 1
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Տապանաքար
Հատուկ անունը
Պետրոս արքեպիսկոպոսի տապանաքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Տապանաքարը կերտվել և տեղադրվել է 1745 թվականին։

2020 թվականի հոկտեմբերի 10-ին Վանք գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։


Սկզբնական պատկանելությունը
Վանք գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Տապանաքար

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Վանք

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից մոտ 500 մ հարավ։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Վանք գյուղի հյուսիսարևելյան եզրին՝ Սպիտակ խաչ եկեղեցու հարավային պատի տակ։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 810 մ։
Նկարագրություն
Տապանաքարը գտնվում է Սպիտակ խաչ եկեղեցու հարավային պատի տակ։ Այն ուղղանկյունաձև շիրմաքար է՝ կերտված մոխրագույն ավազաքարից։ Շիրմաքարի հյուսիսային՝ պատին կից կողմն ամբողջությամբ թաղված է հողի մեջ։ Հարավային նիստի կենտրոնական հատվածում՝ ուղղանկյունաձև շրջանակի մեջ, հետևյալ տապանագիրն է․ «Ի գերեզմանի աստ ամփոփի մարմին | Պետրոսի մեծին արքեպիսկոպոսին։ | Էր սա որդի մեծի իշխանին՝ գլու|խ դիւցազանց մերոց նահա(ն)գին»1։ Արձանագրություն պարունակող շրջանակից աջ և ձախ՝ ուղղահայաց, քառանկյուն շրջանակների մեջ, պատկերված է մեկական խաչաքանդակ։ Կենտրոնական արձանագիր շրջանակից դուրս՝ վերին հատվածում, փորագրված է տապանի «1745» թվականը։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 18-րդ դար (1745 թ․)

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ տապանաքարի արձանագրության

Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։ Տապանաքարը չափագրվել և վավերացվել է։
Տապանաքարին անդրադարձել է պատմաբան Էմմա Աբրահամյանը «Վարձք» հանդեսի «Սպիտակ խաչ վանք» հոդվածում (2022):


Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Մոխրագույն ավազաքար

Տիպը
Ուղղանկյունաձև տապանաքար
Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Լավ
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Սպիտակ խաչ վանքի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։

----------------------------
1 Աբրահամյան Է․, էջ 51։

Լուսանկարներ