Աղբյուրի ընդհանուր տեսքը։ Լուսանկարը՝ Գայանե Բուդաղյանի (2019 թ․)
Հադրութ, Օխտը կռան աղբյուր
Հուշարձան
Տիպային անվանումը
Աղբյուր
Հատուկ անունը
Օխտը կռան
Այլ անվանումներ
Չունի
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1900 թվականին, անխափան գործել է մինչև 2020 թվականի հոկտեմբերի տասը։ 2020 թ․ պատերազմի հետևանքով Հադրութ քաղաքը հայաթափվել է, անհայտ է հուշարձանի ներկայիս վիճակը։

Սկզբնական պատկանելությունը
Հադրութ քաղաք
Պահպանման միավորի անվանումը
Աղբյուր
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մյուս Հաբանդ գավառ (հետագայում՝ Դիզակ), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Հադրութ քաղաք։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Հադրութ։ 2020 թ․ հոկտեմբերից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։
Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքի հարավային մասում՝ Հադրութի Երե բազար թաղամասում, որի այս հատվածը կոչվում է աղբյուրի անունով։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Հադրութ քաղաքի մեջ։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 719 մ։
Նկարագրություն
Աղբյուրը գտնվում է Հադրութ քաղաքի հին հատվածում՝ Երե բազար (Վերին շուկա) կոչվող թաղամասում։ Ըստ շինարարական արձանագրության՝ կառուցվել է 1900 թվականին․ «Շինեցին աղբիւրս | Հատրութայ հասարա|կութիւնը, Վարպետն էր | Օհանջան Սափարեանն, 1900 ամի»։ Աղբյուրն իր անվանումն ստացել է յոթ ծորակներից1։
Աղբյուրն ունի քառանկյուն հատակագիծ, որի երեք՝ հարավային, հյուսիսային և արևմտյան կողմերում պատ է շարված։ Արևմտյան պատը կենտրոնականն է, որից բխում են աղբյուրի յոթ ծորակները։ Նույն պատի կենտրոնում է ագուցված նաև աղբյուրի շինարարական արձանագրությունը կրող քարը, իսկ ստորին հատվածում՝ պատի ողջ երկայնքով, երկարաձիգ ուղղանկյուն նավն է։ Վերջինիս, որպես շարունակություն, ավելի նեղ մի նավ էլ ավելացված է հարավային պատի ստորին հատվածում։ Աղբյուրի երեք պատերի միջև ընկած ողջ տարածքը սալապատված է տեղական կիսամշակ քարերով։ Աղբյուրն անխափան գործել է մինչև 2020 թվականի հոկտեմբեր ամիսը։ Հետպատերազմյան և ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։


Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
1900 թ․
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության

Աղբյուրի արձանագրությունը։ Լուսանկարը՝ Գայանե Բուդաղյանի (2019 թ․)
 
Աղբյուրի արևմտյան պատի կենտրոնական մասում ագուցված է շինարարական արձանագրությունը, որի համաձայն՝ կառուցվել է 1900 թվականին։ 
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, գետաքար, կրաշաղախ, սվաղ
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Պատերի հիմնական շարվածքն իրականացված է տեղական դեղնավուն կիսամշակ և անմշակ կրաքարով, գետաքարով և կրաշաղախով, պատերի և նավի եզրաքարերը, յոթ ծորակների շրջանակ քարերը մշակված են:
Տիպը
Բնակավայրի աղբյուր
Չափերը` երկարությունը
9,65 մ
Չափերը` լայնությունը
7,45 մ
Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Կարևոր դեր է ունեցել Հադրութ քաղաքի տնտեսական և հասարակական կյանքում։
----------------------------
 1Օխտը կռան, (բրբ․), յոթ ծորակ:




Լուսանկարներ
...
.
Գ․ Բ․