Ցոր, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, տապանաքար № 2
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Տապանաքար
Հատուկ անունը
Համբարձում Բաբայնի տապանաքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Շիրմաքարը կերտվել է 19-րդ դարի վերջին և կանգնեցվել Ցորի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում։

2020 թվականի հոկտեմբերին Ցոր գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Ցոր գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Տապանաքար

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Սիսական ի Կոտակ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2020 թթ․ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Ցոր

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 3 կմ հարավ։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ցոր գյուղի հարավարևմտյան եզրին, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարավային կողմում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 957 մետր։
Ջրագրությունը
Գտնվում է Արաքսի ավազանում՝ գետից 23 կմ դեպի հյուսիս։
Նկարագրություն
Գտնվում է Ցոր գյուղի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարավային կողմում։ Այն սեղանաձև ուղղաձիգ քառակողմ մահարձան է՝ կերտված ավազաքարից։ Հյուսիսային նիստին փորագրված է․ «Այս է տա|պան լուսա|հոգի Համ|բարցում Բաբայան| ․․․»։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
19-րդ դար

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար

Տիպը
Գերեզմանային կոթող
Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Կարևոր նշանակություն է ունի Ցոր գյուղի պատմության ուսումնասիրության համար։

Լուսանկարներ
...
.
Գ․Բ․