Ցոր, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, տապանաքար № 1
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Տապանաքար Հատուկ անունը
Ամանի տապանաքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Շիրմաքարը կերտվել և տեղադրվել է 1846 թվականին, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում։
2020 թվականի հոկտեմբերին Ցոր գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Ցոր գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Տապանաքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Սիսական ի Կոտակ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2020 թթ․ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Ցոր
Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 3 կմ հարավ։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ցոր գյուղի հարավարևմտյան եզրին, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարավային կողմում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 957 մետր։ Ջրագրությունը
Գտնվում է Արաքսի ավազանում՝ գետից 23 կմ դեպի հյուսիս։ Նկարագրություն
Գտնվում է Ցոր գյուղի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարավային կողմում։ Այն ավազաքարից կերտված ուղղանկյունաձև ոչ մեծ շիրմաքար է։ Հյուսիսային նիստի կենտրոնական մասում, ուղղանկյունաձև պարզ շրջանակի մեջ փորագրված է եռատող տապանագիրը․ «Այս է տապան լուսահոգի, որ է ցորե|ցի Աման քօխին որդի Բաբա քօխին | 1846 ամի»։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
19-րդ դար
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ տապանագրիՆկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար Տիպը
Գերեզմանային կոթող Պահպանվածությունը`
Լավ Արժևորումը
Կարևոր նշանակություն է ունի Ցոր գյուղի պատմության ուսումնասիրության համար։
Լուսանկարներ
...
.
Գ․Բ․