Քյաթուկ, Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի Հատուկ անունը
Սուրբ Աստվածածին Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1892 թվականին։ Խորհրդային տարիներին օգտագործվել է որպես գյուղական ակումբ, ապա՝ որպես պահեստ։
2023 թվականի սեպտեմբերից Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Քյաթուկ գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, գերեզմանոց, շիրմաքարեր
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ։ Հետագայում մաս է կազմել Վարանդայի մելիքությանը։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Քյաթուկ ։
Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 4,5 կմ հարավ-արևելք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Քյաթուկ գյուղի կենտրոնում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 973 մետր։ Ջրագրությունը
Գտնվում է Կարկառի աջ կողմում, գետից 2,5 կմ հեռավորության վրա։ Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրության
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։ Եկեղեցին վավերացվել և չափագրվել է։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով, միանավ սրահ է։
Շինանյութը (տեսակը, գույնը)
Թերթքար, կրաքար, կրաշաղախ
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Մեկ մուտք՝ հարավային կողմից
Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Յոթ լուսամուտ՝ որոնցից երեքը բացվում են արևելյան, երեքը հարավային և մեկն արևմտյան կողմերից։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Գերանակապ, փայտաշեն (չի պահպանվել)
Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք (չի պահպանվել)
Հարդարանքը
Զուսպ Տիպը
Գյուղական եկեղեցի Չափերը` երկարությունը
16 մ Չափերը` լայնությունը
8 մ Պահպանվածությունը`
Վատ (կիսավեր)
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Քյաթուկ գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։
Լուսանկարներ
...
.
Գ․Բ․