Տոնաշեն, Երից Մանկանց վանք, խաչքար № 3
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Նվիրատվական խաչքարը կերտվել է 16-17-րդ դարերում։ Հետագայում Երից Մանկանց եկեղեցու շինարարության ժամանակ վերօգտագործվել է որպես շինաքար և ագուցվել ներքին պատին։
2023 թվականի սեպտեմբերից Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Ջրաբերդ գավառ, Խոտորաշեն գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական տարբեր ժամանակաշրջաններում Երից մանկանց վանքի տարածքը համապատասխանել է Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Կուենք, Մեծ Առանք, Ներքին Խաչեն գավառներին, հետագայում՝ Ջրաբերդի իշխանություն։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, Տոնաշեն
Տեղագրությունը
Գտնվում է Մարտակերտ քաղաքից 14 կմ հյուսիս-արևմուտք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Տոնաշենից 7 կմ հարավ-արևմուտք։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 945 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Տրտու (Թարթառ) գետի Թրղի վտակից 330 մ հյուսիս՝ անտառապատ լեռնաճյուղի հարթակին։ Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 16-17-րդ դարեր
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական ու գեղարվեստական առանձնահատկությունների և համանման հուշարձանների համեմատական քննության։ Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Դեղնավուն կրաքար
Տիպը
Նվիրատվական խաչքար Պահպանվածությունը`
Միջին Արժևորումը
Կարևոր է Արցախի, մասնավորապես Խաչենի շրջանի խաչքարարվեստի ուսումնասիրության համար։
Լուսանկարներ
...
.
Ա․Հ․