Կարմիր գյուղ (Դռնավարզ), Սուրբ Աստվածածին եկեղեցի, խաչքար № 5
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Խաչքար
Հատուկ անունը
Խաչումի խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Նվիրատվական խաչքարը կերտվել է 17-18-րդ դարերում և ագուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանի աջ կողապատի արևմտյան ճակատին։

2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։

Սկզբնական պատկանելությունը
Դռնավարզ (հետագայում` Կարմիր գյուղ)

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդա)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Կարմիր գյուղ

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերանից 18 կմ հարավ-արևելք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Կարմիր գյուղի հին թաղամասում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1200 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Վարանդա գետի ակունքամերձ հատվածից 4 կմ հյուսիս։
Նկարագրություն
Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանի աջ կողապատի արևմտյան ճակատին ագուցված խաչքարի մակերեսին գրված է․ «Խաչս| հոգ|ո յիշ|ատ|ակ Խ[ա]չ|ում․․․ն| հուր»։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 17-18-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական ու գեղարվեստական առանձնահատկությունների և համանման հուշարձանների համեմատական քննության։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար

Տիպը
Նվիրատվական խաչքար
Պահպանվածությունը`
Միջին

Արժևորումը
Կարևոր է Արցախի՝ մասնավորապես Ասկերանի շրջանի խաչքարարվեստի ուսումնասիրության համար։

Լուսանկարներ
...
.
Ա․Հ․