Կարմիր գյուղ (Դռնավարզ), Սուրբ Աստվածածին եկեղեցի, խաչքար № 3
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Նվիրատվական խաչքարը կերտվել է 18-դարում։ Հետագայում Սուրբ Աստվածածին եկեղեցու վերակառուցման ժամանակ, որպես շինաքար վերօգտագործվել է հարավային պատի արևմտակողմ որմնասյան վրա։

2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։
Սկզբնական պատկանելությունը
Դռնավարզ (հետագայում` Կարմիր գյուղ)

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդա)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Կարմիր գյուղ

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերանից 18 կմ հարավ-արևելք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Կարմիր գյուղի հին թաղամասում, Սուրբ Աստվածածին եկեղեցու պատին։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1200 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Վարանդա գետի ակունքամերձ հատվածից 4 կմ հյուսիս։
Նկարագրություն
Հոգևորականների պատկերաքանդակով խաչքարի մակերեսին արձանագրությունը հետևյալն է․ «Յ[իսու]ս Ք[րիստո]ս | Տ[է]ր Ա[ստուա]ծ | ՌՃԾԶ (1707 թ) | թվ․․․»:
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 18-րդ դար

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրության

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
 Կրաքար

Տիպը
Նվիրատվական խաչքար
Պահպանվածությունը`
Միջին

Արժևորումը
Կարևոր է Արցախի՝ մասնավորապես Ասկերանի շրջանի խաչքարարվեստի ուսումնասիրության համար։

Լուսանկարներ
...
.
Ա․Հ․