Կարմիր գյուղ (Դռնավարզ), Սուրբ Աստվածածին եկեղեցի, խաչքար № 2
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար Հատուկ անունը
Ասրուկի խաչքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Նվիրատվական խաչքարը կերտվել է 17-18-րդ դարերում ։ Հետագայում Սուրբ Աստվածածին եկեղեցու վերակառուցման ժամանակ, որպես շինաքար վերօգտագործվել է հյուսիսային պատի արևմտակողմ որմնասյան վրա։
2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։
Սկզբնական պատկանելությունը
Դռնավարզ (հետագայում` Կարմիր գյուղ)
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդա)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Կարմիր գյուղ
Տեղագրությունը
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Կարմիր գյուղ
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Կարմիր գյուղի հին թաղամասում, Սուրբ Աստվածածին եկեղեցու պատին։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1200 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Վարանդա գետի ակունքամերձ հատվածից 4 կմ հյուսիս։ Նկարագրություն
Խաչքարի ամբողջ մակերեսին փորագրված է․ Խաչ|ս ահ|եղ Ասր|ուկ|էն։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 17-18-րդ դարեր
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական ու գեղարվեստական առանձնահատկությունների և համանման հուշարձանների համեմատական քննության։ Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար Տիպը
Նվիրատվական խաչքար Պահպանվածությունը`
Միջին Արժևորումը
Կարևոր է Արցախի՝ մասնավորապես Ասկերանի շրջանի խաչքարարվեստի ուսումնասիրության համար։
Լուսանկարներ
...
.
Ա․Հ․