Կարմիր գյուղ (Դռնավարզ), Սուրբ Աստվածածին եկեղեցի, խաչքար № 1
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Նվիրատվական խաչքարը կերտվել է 17-18-րդ դարեր։ Հետագայում Սուրբ Աստվածածին եկեղեցու վերակառուցման ժամանակ, որպես շինաքար վերօգտագործվել է հարավային պատի արևելակողմ որմնասյան վրա։

2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։

Սկզբնական պատկանելությունը
Դռնավարզ (հետագայում` Կարմիր գյուղ)

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդա)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Կարմիր գյուղ

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերանից 18 կմ հարավ-արևելք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
 Գտնվում է Կարմիր գյուղի հին թաղամասում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1200 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Վարանդա գետի ակունքամերձ հատվածից 4 կմ հյուսիս։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 17-18-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական ու գեղարվեստական առանձնահատկությունների և համանման հուշարձանների համեմատական քննության։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար
Տիպը
Նվիրատվական խաչքար
Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Կարևոր է Արցախի՝ մասնավորապես Ասկերանի շրջանի ուշ միջնադարյան խաչքարարվեստի ուսումնասիրության համար։

Լուսանկարներ
...
.
Ա․Հ․