Ստեփանակերտ, Ծաղկաղբյուր
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Աղբյուր Հատուկ անունը
Ծաղկաղբյուր Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Աղբյուրը կառուցվել է 1975 թվականին և անխափան գործել մինչ Արցախի բռնազավթումը և հայաթափումը (2023 թ․)։
2024 թվականին սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տեղադրված տեսանյութերից պարզ է դարձել, որ հուշարձանը հիմնովին ավերվել է։
Սկզբնական պատկանելությունը
Ստեփանակերտ քաղաք
Պահպանման միավորի անվանումը
Աղբյուր Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Հարճլանք (հետագայում՝ Վարանդա) գավառ։ 19-20-րդ դարերում բնակավայրը Ելիզավետպոլի նահանգի Շուշվա գավառի մաս է կազմել։ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ։
Հասցե
Ստեփանակերտ, Զորավար Անդրանիկ և Վարդան Մամիկոնյան փողոցների խաչմերուկ։
Տեղագրությունը
Գտնվում է Ստեփանակերտ քաղաքում։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ստեփանակերտի քաղաքի կենտրոնում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 862 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Վարարակն գետից 1,2 կմ հեռավորությամբ։ Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
ԽՍՀՄ, 20-րդ դար
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրության
Հեղինակը (հեղինակները)- անունը, ազգանունը, մասնագիտությունը
Ճարտարապետ՝ Յուրի Հակոբյան, քանդակագործ՝ Լ․ Աղաջանյան։ Հեղինակի որոշման աղբյուրը
Ըստ «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ փոխանցած տվյալների։ Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Տուֆ Տիպը
Աղբյուր Պահպանվածությունը`
Ավերվել է 2024 թվականին։
Արժևորումը
Կարևոր է Ստեփանակերտի Խորհրդային վերջին տասնամյակների ազգային և մշակութային զարթոնքի ժամանակաշրջանում ստեղծված արվեստի և ճարտարապետական հուշարձանների ուսումնասիրության համար։
Լուսանկարներ
Հուշարձանի տվյալների թարմացում
2024 թվականին հուշարձան ավերվել է։
...
.
Ա․Հ․