Ցոր, Աղբյուրի կամուրջ
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Կամուրջ Հատուկ անունը
Աղբյուրի կամուրջ Այլ անվանումներ
Ներքին կամուրջ, Գյոլեն ջրի կամուրջ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կամուրջը կառուցվել է 20-րդ դարի սկզբին։ 2019-2020 թթ․ ամբողջությամբ վերանորոգվել է։ Անխափան գործել է մինչև 2020 թվականի հոկտեմբեր։ Այնուհետև Ցոր գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Պահպանման միավորի անվանումը
Կամուրջ Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Սիսական ի Կոտակ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2020 թթ․ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 934 մետր։ Ջրագրությունը
Գտնվում է Ցոր գյուղի կենտրոնով հոսող սեզոնային գետակի վրա։ Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
20-րդ դար
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ համանման հուշարձաններին բնորոշ կառուցվածքային առանձնահատկությունների։ Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։ Կամուրջը վավերացվել և չափագրվել է։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Միաթռիչք կամարակապ կամուրջ է։
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, կրաշաղախ
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է կոպտատաշ քարերով, ամրացված կրաշաղախով։
Տիպը
Հետիոտնային և սայլակառքային կամուրջ Չափերը` երկարությունը
8,2 մ Չափերը` լայնությունը
5,5 մ Թռիչքի երկարությունը
3,90 մ Պահպանվածությունը`
Լավ (վերանորոգված)
Լուսանկարներ
...
.
Գ․Բ․